«Ռալֆ Յիրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն փոխել է Հայաստանի բջջային հաղորդակցության ոլորտի շուկան: Ընկերությունն այսօր ունի ավելի քան 1200 աշխատակից: Նորարարական մի շարք լուծումների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է հայաստանյան սպառողին հասանելի ծառայությունների տեսականին:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ի կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագորման թույլտվություն՝ 4-րդ սերնդի LTE ցանցի կառուցման նպատակով<ref>http://www.panarmenian.net/arm/details/57091/</ref>: ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի կոմերցիոն ներդրման շնորհիվ Հայաստանը դասվում է 4G ցանց ներդրած փոքրաթիվ երկրների շարքին: Ինչպես և երկրի բնակելի տարածքի ավելի քան 96%-ում ծածկույթ ապահովող ժամանակակից երրորդ սերնդի ցանցի դեպքում, որն ամենաընդարձակն է Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE՝ 4-րդ սերնդի ցանցը նույնպես աստիճանաբար հասանելի կդառնա Հայաստանի ամբողջ բնակչությանը:
 
Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող առաջին կազմակերպությունը մեր երկրում: Ընկերությունը հսկայական միջոցներ է ներդրել առողջապահական, մշակութային, գիտական, բնապահպանական, կրթական բնագավառներում, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքային նորարարական նախագծերի իրականացման ուղղությամբ: