«Քյութահյա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Փոքր Ասիայում, պատմական Փռյուգիայի տարածքում, Կ.Պոլսից 125 մղոն տարածության վրա, դեռ անտիկ շրջանու...»:
 
No edit summary
Տող 1.
{{կատեգորիա չկա}}
Փոքր Ասիայում, պատմական Փռյուգիայի տարածքում, Կ.Պոլսից 125 մղոն տարածության վրա, դեռ անտիկ շրջանում գոյություն ուներ Kotyaion քաղաքը: Այժմ այն կոչվում է Քյոթահիա, և այստեղ հայեր այլևս չեն ապրում: Բայց միջնադարում Քյոթահիայում աշխույժ և հարուստ հայկական համայնք էր առաջացել, ուր էլ XIV-XV դդ. աստիճանաբար թափ հավաքեց և զարգացավ հախճապակյա սալիկներ պատրաստելու արհեստը, և ձևավորվեց Քյոթահիայի հայկական սալիկների դպրոցը: Ամենավաղ պահպանված նմուշները թվագրվում են XVI դարով:
Վաղ քյոթահիական հայկական սալիկները երկգույն են` սպիտակ և կապույտ, և միայն XVII դարում հայ վարպետները սկսում են օգտագործել դեղին, կանաչ և հայտնի հայկական կարմիր (tomato-red color armenian) գույները: Քյոթահիան դարձավ հայկական հախճապակու արտադրության կենտրոն, և Օսմանյան կայսրության մեջ նրա հիմնական մրցակիցը Իզնիկն էր, որի արտադրանքն, ի տարբերություն հայ վարպետների "քրիստոնեական" սալիկների, "մահմեդական" թեմատիկայով էր: