«Մութազիլիականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
=== Քալամի առաջացում ===
 
Քալամը (الكلام) գիտություն է Ալլահի անհատական և ատրիբուտիվ որակների, մարգարեության էության, գոյության սկզբի և վերջի մասին: Լայն իմաստով քալամ են անվանում կրոնա-փիլիսոփայական թեմայով ցանկացած դատողություն: Նրա նպատակն է բացատրել իսլամի դրույթները բանականության վրա հիմնվելով, ցրել բոլոր կասկածները նրա դրույթների ճշմարտացիության շուրջ, պատասխանել հակառակորդների փաստարկներին: Քալամը հաճախ անվանում են մուսուլմանական ռացիոնալ փիլիսոփայություն: Այն ընդհանուր փիլիսոփայությունից տարբերվում է նրանով, որ բացի բանականության փաստարկներից որպես իր աղբյուր ունի նաև Աստվածային Հայտնությունը: Քալամով զբաղվող մտածողներին անվանում էին մութաքալլիմներ (արաբերեն՝ متكلم):
 
Քալամի առաջացման պատճառը հետևյալն էր. Մուհամմադի մահվանից հետո մուսուլմանների մոտ սկսում են հարցեր առաջանալ, որոնք վերաբերում էին մեղքին, կանխագուշակվածությանը և ազատ կամքին, Աստծո բնույթի և նրա ատրիբուտների մասին: Բացի դրանից, երբ իսլամը սկսում է տարածում գտնել հին հելլենիստական և իրանական կրոնա-փիլիսոփայական ավանդույթներ ունեցող երկրներում, բացարձակ կանխորոշվածության մասին ուսմունքը շփոթության մեջ է գցում նոր իսլամ ընդունածներին:
Տող 12.
=== Ջաբարիներ և կադարիներ ===
 
Ահա այս հարցերի հիման վրա ձևավորվում են խմբակներ, որոնք կպատասխանեին այդ հարցերին: Քալամի կենտրոնական հարցերից են Ալլահի ատրիբուտները, Ղուրանի հավերժականության կամ ժամանակի ընթացքում ստեղծված լինելը և այլն: Այս քննարկումների և բանավեճերի արդյունքում սկզբնական շրջանում առաջ են գալիս քալամի ուղղության հետևյալ խմբակները` ջաբարիները և կադարիները:
 
Ջաբարիները կամ մուջբիրա (արաբ՝ جبري հարկադրություն, բռնություն) կանխորոշվածության կողմնակիցներն էին և դեմ էին ազատ կամքին: Կադարիները (արաբ` قدري իշխանություն, այսինքն մարդու իշխանությունը իր արարքների վրա, ազատ կամք): Նրանք գտնում էին, Ալլահը տվել է իր մարգարեին ուղղությունները հայտնությունների միջոցով, իսկ մարդն ազատ է այդ կարգադրությունները կատարելու կամ խախտելու, ինչի համար նրան սպասվում է համապատասխան պարգևատրություն կամ պատժում: