«Մութազիլիականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Իսլամ}} == Քալամ == Քալամը (الكلام) գիտություն է Ալլահի անհատական և ատրիբուտիվ որակների, մարգարեու...»:
 
No edit summary
Տող 1.
{{Իսլամ}}
== Քալամ ==
Հիմնական հոդված՝ [[Քալամ]]
=== Քալամի առաջացում ===
 
Քալամը (الكلام) գիտություն է Ալլահի անհատական և ատրիբուտիվ որակների, մարգարեության էության, գոյության սկզբի և վերջի մասին: Լայն իմաստով քալամ են անվանում ցանկացած դատողություն, որն արվում է կրոնա-փիլիսոփայական թեմայով: Քալամի նպատակն է բացատրել իսլամի դրույթները բանականության վրա հիմնվելով, ցրել բոլոր կասկածները նրա դրույթների ճշմարտացիության շուրջ, պատասխանել հակառակորդների փաստարկներին: Քալամը հաճախ անվանում են մուսուլմանական ռացիոնալ փիլիսոփայություն, բայց միևնույն ժամանակ քալամը ընդհանուր փիլիսոփայությունից տարբերվում է նրանով, որ բացի բանականության փաստարկներից որպես իր աղբյուր ունի նաև Աստվածային Հայտնությունը: Քալամով զբաղվող մտածողներին անվանում էին մութաքալլիմներ (متكلم):
 
Քալամի առաջացման պատճառը հետևյալն էր:. Մուհամմադի մահվանից հետո մուսուլմանների մոտ սկսում են հարցեր առաջանալ, որոնք վերաբերում էին մեղքին, կանխագուշակվածությանը և ազատ կամքին, Աստծո բնույթի և նրա ատրիբուտների մասին: Բացի դրանից, երբ իսլամը սկսում է տարածում գտնել հին հելլենիստական և իրանական կրոնա-փիլիսոփայական ավանդույթներ ունեցող երկրներում, բացարձակ կանխորոշվածության մասին ուսմունքը շփոթության մեջ է գցում նոր իսլամ ընդունածներին: Երեկվա բյուզանդացի քրիստոնյաները իսլամ ընդունելով մուսուլմանական կրոնական մտքի մեջ նոր պրոբլեմատիկա մտցրեցին:
 
=== Ջաբարիներ և կադարիներ ===
Ահա այս հարցերի հիման վրա ձևավորվում են խմբակներ, որոնք կպատասխանեին այդ հարցերին: Քալամի կենտրոնական հարցերին է դասվում Ալլահի ատրիբուտների մասին, Ղուրանի հավերժականության կամ ժամանակի ընթացքում ստեղծված լինելու, Ալլահի կողմից կանխորոշվածության կամ ազատ կամքի հարցերը: Ահա այս քննարկումների և բանավեճերի արդյունքում սկզբնական շրջանում առաջ են գալիս քալամի ուղղության հետևյալ խմբակները` ջաբարիները և կադարիները:
 
Ահա այս հարցերի հիման վրա ձևավորվում են խմբակներ, որոնք կպատասխանեին այդ հարցերին: Քալամի կենտրոնական հարցերին է դասվում Ալլահի ատրիբուտների մասին, Ղուրանի հավերժականության կամ ժամանակի ընթացքում ստեղծված լինելու, Ալլահի կողմից կանխորոշվածության կամ ազատ կամքի հարցերը: Ահա այսԱյս քննարկումների և բանավեճերի արդյունքում սկզբնական շրջանում առաջ են գալիս քալամի ուղղության հետևյալ խմբակները` ջաբարիները և կադարիները:
Ջաբարիները կամ մուջբիրա (արաբ հարկադրություն, բռնություն) կանխորոշվածության կողմնակիցներն էին և դեմ էին ազատ կամքին: Ջաբարիների ընդիմախոսները կադարիներն էին (արաբ կադար` հզորություն, իշխանություն, այսինքն մարդու իշխանությունը իր արարքների վրա, այսինքն ազատ կամք): Նրանք գտնում էին, Ալլահը տվել է իր մարգարեին ուղղությունները հայտնությունների միջոցով, իսկ մարդն ազատ է այդ կարգադրությունները կատարելու կամ խախտելու, ինչի համար նրան սպասվում է համապատասխան պարգևատրություն կամ պատժում: Կադարիների գաղափարախոսությունը հիմք հանդիսացավ մութազիլիական քալամի ձևավորման, ինչը քալամի վաղ շրջանն էր համարվում, իսկ ջաբարիների գաղափարախոսությունը կատարելագործեցին աշարիները, միջանկյալ դիրք գրավելով և ասելով, որ մարդիկ ազատ են գործում, բայց այդ ազատ գործելու իրավունքը ստանում են Ալլահից: Աշարին ստեղծեց քասբի մասին ուսմունքը` այսինքն ձեռքբերում, որի համաձայն գործողությունները ստեղծվում են Ալլահի կողմից, սակայն ձեռք են բերվում մարդու կողմից:
 
Ջաբարիները կամ մուջբիրա (արաբ հարկադրություն, բռնություն) կանխորոշվածության կողմնակիցներն էին և դեմ էին ազատ կամքին: Ջաբարիների ընդիմախոսները կադարիներն էին (արաբ կադար` հզորություն, իշխանություն, այսինքն մարդու իշխանությունը իր արարքների վրա, այսինքն ազատ կամք): Նրանք գտնում էին, Ալլահը տվել է իր մարգարեին ուղղությունները հայտնությունների միջոցով, իսկ մարդն ազատ է այդ կարգադրությունները կատարելու կամ խախտելու, ինչի համար նրան սպասվում է համապատասխան պարգևատրություն կամ պատժում: Կադարիների գաղափարախոսությունը հիմք հանդիսացավ մութազիլիական քալամի ձևավորման, ինչը քալամի վաղ շրջանն էր համարվում, իսկ ջաբարիների գաղափարախոսությունը կատարելագործեցին աշարիները, միջանկյալ դիրք գրավելով և ասելով, որ մարդիկ ազատ են գործում, բայց այդ ազատ գործելու իրավունքը ստանում են Ալլահից: Աշարին ստեղծեց քասբի մասին ուսմունքը` այսինքն ձեռքբերում, որի համաձայն գործողությունները ստեղծվում են Ալլահի կողմից, սակայն ձեռք են բերվում մարդու կողմից:
 
Կադարիների գաղափարախոսությունը հիմք հանդիսացավ մութազիլիական քալամի ձևավորման, ինչը քալամի վաղ շրջանն էր համարվում, իսկ ջաբարիների գաղափարախոսությունը կատարելագործեցին աշարիները, միջանկյալ դիրք գրավելով և ասելով, որ մարդիկ ազատ են գործում, բայց այդ ազատ գործելու իրավունքը ստանում են Ալլահից: Աշարին ստեղծեց քասբի մասին ուսմունքը` այսինքն ձեռքբերում, որի համաձայն գործողությունները ստեղծվում են Ալլահի կողմից, սակայն ձեռք են բերվում մարդու կողմից:
 
== Մութազիլիական քալամ ==
 
=== Սկզբնավորումը ===
 
Քալամի առաջացումը կապում են Հասան ալ-Բասրիի խմբակի հետ, ով կադարի էր, իսկ հետագա զարգացումը այն գտավ իր աշակերտներ Վասիլ իբն-Աթայի և Ամր իբն-Ուբեյդայի մոտ, ովքեր մութազիլիական գաղափարախոսության հիմքը դրեց: Մութազիլիականները անկրկնելի և յուրահատուկ ներդրում են կատարել քալամի ձևավորման և զարգացման մեջ: Ուղղափառ սուննիները՝ չնայած որ մութազիլիականների հետ վեճերի մեջ էին, դարձյալ որոշ մեթոդներ և հայացքներ են փոխառել նրանցից: Այդ պատճառով սկսվեց ուղղափառ կրոնի և մութազիլիական մեթոդների մի որոշակի մերձեցման գործընթաց, քանի որ ուղղափառ կրոնը հետաքրքրված էր կրոնի որոշ դրույթների ռացիոնալ մեկնաբանման մեջ:
 
Այս գործընթացը ավարտվեց մուսուլման նշանավոր մտածող Աբու ալ-Հասան ալ-Աշարիի աշխատություններով: Նա ևս մութազիլիական էր, բայց հետագայում անցավ սուննիների ճամբար: Նա դասակարգեց մուսուլմանական հավատքի հիմնական դրույթները, փորձեց պատասխան տալ քալամի տեսանկյունից որոշ վիճելի հարցերին, բայց միևնույն ժամանակ չխախտելով ուղղափառ կրոնի հիմնադրույթները: Նրա հետ միաժամանակ նման աշխատանք է տարել մուսուլման մեկ այլ նշանավոր մտածող Աբու Մանսուր ալ-Մատուրիդին: Ալ-Աշարին և ալ-Մատուրիդին դրել են աշարիական քալամի ֆունդամենտալ հիմքերը:
 
=== Հիմնադրումը ===
 
Մութազիլիական քալամը ձևավորվել է 8-րդ դարում՝ Օմայյանների կառավարման տարիներին, սակայն իր զարգացումը տեղի է ունեցել Աբբասյանների օրոք: Պատմական տվյալների համաձայն՝ մութազիլիականության հիմնադիր է համարվում Վասիլ իբն Աթան, ով եղել է նշանավոր աստվածաբան Հասան ալ-Բասրիի աշակերտը: Սակայն, ավելի ուշ նրանք տարանջատվեցին մեծ մեղքեր գործելու վերաբերյալ կարծիքներով: Այս հարցում Վասիլ իբն Աթան չհամաձայնվեց Հասան ալ-Բասրիի հետ և հայտնեց, որ իր կարծիքով, այն մուսուլմանը, ով մեծ մեղքեր է գործել, միջանկյալ տեղ է զբաղեցնում հավատքի և անհավատության միջև՝ ի հակադրություն ալ-Բասրիի, ով գտնում էր, որ մեծ մեղք գործած մուսուլմանը դառնում է անհավատ:
 
Այսպիսով, Վասիլ իբն Աթան առանձնացավ իր ուսուցչից և հիմնեց սեփական դպրոցը, որը ստացավ մութազիլիական (معتزلي) անվանումը, ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է «մեկուսացված»: Նա մոտիկ էր Վասիլ իբն Աթայի հետ և շատ հարցերում կիսում էր վերջինիս համոզմունքները: Մութազիլիականության ձևավորումը պայմանավորված է մուսուլմանական հասարակության զարգացմամբ և իսլամի՝ համաշխարհային կրոն դառնալու հանգամանքով: Մութազիլիականները զանազան հարցերին մոտենում էին ռացիոնալիզմի դիրքերից, կարողացան մշակել իրենց հիմնարար գաղափարական դրույթները և հաջող վիճաբանությունների մեջ մտնել քրիստոնյաների, հուդայականների և զրադաշտների հետ: Զուգահեռաբար մուսուլմանները գաղափարական մակարդակի վրա պայքարում էին իսլամական համայնքի ներսում ձևավորված զանազան միստիկական խմբավորումների դեմ, որոնք հավատում էին աստվածային մարմնավորմանը, հոգիների վերաբնակեցմանը, անտրոպոմորֆիզմին:
 
=== Ծաղկումը ===
 
Առաջին Օմայյանների օրոք մութազիլիականները քաղաքական ակտիվություն գրեթե չէին ցուցադրում: Նրանք ամբողջությամբ զբաղված էին գիտական և փիլիսոփայական գործունեությամբ: Բայց Օմայյանների կառավարման վերջում նրանք սկսեցին հալածանքների ենթարկվել Հիշամ խալիֆի կողմից: Այս հալածանքները բերեցին խալիֆայության քաղաքական կյանքում մութազիլիականության ակտիվացմանը: 744թ. նրանք առաջին անգամ իրականացրեցին պալատական հեղաշրջում և իշխանության բերեցին Յազիդ իբն ալ-Վալիդին, ով, սակայն, չկարողացավ մնալ իշխանության ղեկին: Այսպիսով, մութազիլիականներին հաջողվեց անել այն, ինչը չկարողացան անել շիաները և խարիջիները տասնամյակներ շարունակ իշխանության համար պայքարի արդյունքում: