«Հելլսինգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 69.
Կազմակերպությունն անվանվել է ի պատիվ Հուդայի(Հուդա Իսկարիոտ)` [[առաքյալ]]ի, ով դավաճանեց [[Հիսուս]]ին: «Հելլսինգ»-ում Հուդան ներկայացվում է որպես [[Վատիկան]]ի գաղտնի գործակալ, ում պատրաստել էին վամպիրների նման մութ ուժերի ու [[հերետիկոս]]ների դեմ պայքարի համար: Չնայած իրար մոտ նպատականերին, Հելլսինգը 13-րդ դիվիզիայի բնական թշնամին է, քանի որ ոչ միայն չի խորշում վամպիրի հետ համագործակցելուց, այլև հարում է քրիստոնեության բողոքական ուղղությանը:
== Հերոսներ ==
=== Հելլսինգ ===
Թագավորական Բողոքական Ասպետներ. Աբրահամ վան Հելլսինգի հիմնադրած գաղտնի կազամկերպությունն է, որի գերակա նպատակը Բրիտանական կայսրության տարածքում բնակվող վամպիրների ու դրանց նման արարածների հայտնաբերումն ու ոչնչացումն է: Չնայած անվանումը ստացել է ի պատիվ ստեղծողի, հանդիպում է նաև այս ստուգաբանությունը. Her Royal England Legions of Legitimate Supernatural and Immortal Night Guard` Նորին Մեծության Օրինական Գերբնականության ու Անմահ Գիշերային Պահապանների Անգլիայի Լեգիոն:
=== Ինտեգրա Հելլսինգ ===
'''Ինտեգրա Ֆարբուք Ուինգեյթս Հելլսինգ''' (インテグラル・ファルブルケ・ウィンゲーツ・ヘルシング, Ինտեգուրարու Ֆարուբուրուքե Ուինգեեցու Հերուշինգու)` Աբրահամ վան Հելլսինգի թոռնուհին է: Քսաներկուամյա կոմսուհի է: Տոհմի ներկայիս առաջնորդն ու վերջին ներկայացուցիչն է: Համատեղությամբ` Հելլսինգի ղեկավարն ու Ալուքարդի տիրուհին: Կլոր Սեղանի Ասպետ է ու տղամարդու հագուստի և սիգարների մեծ երկրպագու: Սովորաբար հավաքված, էմոցիաները փակի տակ պահող ու գործին չխառնող անձնավորություն է: Բայց պետք է խոստովանել, որ Ինտեգրան հակված է ջղայնանալու:
 
Հելլսինգ ընտանիքը «Աստվածահաճո ծառայության» մեջ է, ու Ինտեգրան Միացյալ Թագավորության և Անգլիկան Եկեղեցու պաշտպանությունն ամեն ինչից վեր է դասում: Նրա խորը համոզմամբ, ձախողումն անհանդուրժելի է. հատկապես իր սեփական անհաջողությունները: Նա զբաղվում է կազմակերպության հարցերով մեծ ոգևորությամբ ու հայրենասիրությամբ, ու բացի այդ այն եզակի մարկանցից է, ովքեր վայելում են Ալուքարդի հարգանքն ու կարող են հրամայել նրան:
 
Ալուքարդի հետ կապը անիմե-սերիալում ու ՕՎԱ-ում տարբեր կերպ է ներկայացված, Ալուքարդի ռեակցիան նույնպես տարբերվում է:
 
Ինտեգրան կազմակերպության ղեկավար է դարձել հոր` Արթուր Հելլսինգի մահից հետո, երբ 12 տարեկան երեխա էր: Արդեն այդ ժամանակ նա խորապես գիտակցում էր պատասխանատվությունը, որ վերցնում է իր վրա և իրեն հեռու էր պահում ամենից, ինչը կարող էր այս կամ այն կերպ վնասել կազմակերպությանը:
 
Լինելով Հելլսինգի առաջին կին ղեկավարը, Ինտեգրան շատ է պայքարել թագուհու կառավարության` Կլոր Սեղանի Ասպետների հարգանքը վաստակելու համար: Հաճախ նրանք քննադատում են նրան, ասելով, որ բացառապես նրա` Ինտեգրայի մեղավորությունն է, որ կազմակերպությունը այդքան մարդ է կորցրել: Դրան ի պատասխան Ինտեգրան հոյակապ վարք ու զգացմունքների ղեկավարում է ցուցաբերում, թույլ չտալով շառաներին պաշտպանել իրեն ու սպանելով կիսավամպիրների վերածված նախկին ընկերներին` որպես զղջման ու մարդասիրական ակտ: Սրանից հետո, հավանաբար, Ինտեգրայի ու Կլոր Սեղանի հարաբերությունները լավանում են, քանի որ նկարագրված միջադեպից բացի պարզվում է, որ Ասպետներից մեկը Ինտեգրայի հոր` Արթուրի ծանոթներից է եղել:
 
Ինտեգրան վերջնականապես գնահատվում է միայն սերիաների վերջում, երբ բազմաթիվ անգամներ ապացուցում է, որ ունակ է շատ ավելիին, քան նրանից սպասում են:
 
Ինտեգրան բնավ դասական անգլուհի-արիստոկրատ չի: Նա խելացի, խորաթափանց ու համարձակ աղջիկ է, հասկանում է իրեն վստահված պատասխանատվությունը, բայց գոհ չէ դրանից: Անհրաժեշտ պահին նա սառն ու դաժան հրամանատար է, ով անկախ միջոցներից գնում է դեպի նպատակը:
 
Առաջին անգամ հանդիսատեսը տեսնում է նրա իսկական էմոցիաները ՕՎԱ-ի առաջին էպիզոդում, երբ Ինտեգրան փոքր երեխա է. մենք ականատես ենք լինում չնչին փոփոխություններին, բայց և նրա արցունքներին: Սա Ինտեգրային դարձնում է շատ մարդկային, նուրբ, բայց հարգված հերոսուհի, իսկապես շատ ուժեղ ու պինդ անհատականությամբ:
 
Ինտեգրայի հոր մասին որոշ տեղեկություններ ստանում ենք միայն Dawn-ում:
 
Ինտեգրան նաև հոյակապ կրակող ու սուսերամարտիկ է: Հրազենից նախընտրում է տարատեսակ ատրճանակները, սառը զինատեսակներից` պալաշը: Երիտասարդ տարիքին անհամապատասխան արտաքին ունի:
 
Ինտեգրան հանդիսացել է Քոութա Հիրանոյի մեկ այլ կերպարի` HIANDLOW մանգայի հերոսուհու` Նազիի, նախատիպը:
 
Սեյու` Յոշիկո Սաքաքիբարա, Քաորի Միձուհաշի(փոքր տարիքում)
=== Ալուքարդ ===
{{Հիմնական|Ալուքարդ}}
'''Ալուքարդ'''(アーカード, Աքաադո)` «Հելլսինգ» մանգայի ու անիմեի գլխավոր հերոսը: Վամպիր է, ով նախկինում հայտնի է եղել Վլադ Ցեպեշ(կոմս Դրակուլա) անվամբ: Աբրահամ վան Հելլսինգին պարտվելուց հետո սկսել է ծառայել նրա ընտանիքին` որպես վամպիրների որսորդ: Իր կազմակերպության ամենաուժեղ ներկայացուցիչներից է:
 
Ցինիկ է: Անխիղճ է, ինչպես թշնամիների, այնպես էլ դածնակիցների նակտմամաբ: Միակ մարդը, ում իրեն ահվասար է համարում` Ինտեգրան է, իր ներկայիս տիրուհին: Անհավատալի ուժեղ է, կարողությունների սահմանագիծը մինչ այժմ էլ հստակ պարզ չէ: Վերջին տվյալներով դրանք ներառում են արագ ռեգենարացիա, արտաքնի փոփոխություններ, կլանված հոգիների կանչ ու այլն: Կռվում սովորաբար ինքն իրեն սահմանափակում է, որպեսզի հակառակորդի նյարդերի վրա խաղա ու ձեռք առնի, քանի որ Ալուքարդի բոլոր հակառակորդների ապագան ի սկզբանե կանխորոշված է: Իր երկար կյանքի ընթացքում Ալուքարդը համարյա թե ամեն ինչ փորձել է ու հիմա միայն մի բան է ուզում. աճժանի հակառակրդի հանդիպել` «մարդու, ով վերջ կդնի երկար տևած երազին»:
 
Ատում է վամպիրներին, քնաի որ կարծում է, որ երբեմնի ազնիվ ցեղն այժմ կորցրել է իր արժանապատվությունը, շատերն էլ վամպիր են դարձել, որ ուժ կամ անմահություն ստանան: Այդուամենայնիվ հենց առաջին գլխում ստեղծում է նոր վամպիր` Վիկտորիա Սերասին, ով հետագայում է դառնում է Ալուքարդի ընկերը:
 
== Մեդիա ==
=== Երաժշտություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հելլսինգ» էջից