«Կարմիր քամի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Կարմիր քամի''', (լեհերեն roza, բառացի՝ [[վարդ]]), վարակիչ հիվանդություններ. առաջանում է հեմոլիտիկ ստրեպտոկոկերով ախտահարվելիս և բնորոշվում է մաշկի, մաշկային ավշային անոթների, լորձաթաղանթների[[լորձաթաղանթ]]ների սուր բորբոքային երեվույթներովերևույթներով: Նպաստող գործոններն են օրգանիզմի անհատական նախատրամադրվածությունը, [[ալերգիա]]ն (հեմոլիտիկ ստրեպտոկոկի հանդեպ): Կարմիր քամին լինում է առաջնային (վարակումը տեղի է ունենում վնասվածքների, քերծվածքների և քորվածքների դեպքում) և երկրորդային՝ զարգանում է որպես տեղական թարախային պրոցեսների (օրինակ, ֆուրունկուլ, ինֆեկցված վերք) բարդություն: Կարմիր քամին ընթանում է հետևյալ ձևերով, էրիթեմատոզ, որի դեպքում նկատվում է հյուսվածքների տեղային ավշային այտուց, մազանոթային ցանցի լայնացում, որով պայմանավորված է մաշկի ուռածությունը և կարմրությունը: Բշտային ձև, այտուցային հեղուկի մեծ քանակության կուտակման դեպքում մաշկի մակերեսային շերտը շերտազատվում է՝ առաջացնելով բշտեր: Ֆլեգմոնոզ, ընթանում է մաշկի ախտահարված հատվածների թարախակալումով, գանգրենոզ, բնորոշվում է հյուսվածքների մեռուկացումով (առավելապես թույլ հիվանդների մոտ): Ընդհանուր ախտանշանները, ջերմության հանկարծակի բարձրացում՝ 40— 41°C, դող, թուլություն, գլխացավ, փսխումներ: Օրգանիզմի ուժեղ արտահայտված թունավորման դեպքում՝ գիտակցության կորուստ: Ախտահարումն առավելապես տեղակայվում է դեմքի կամ ստորին վեր ջույթների վրա և առաջացնում այրող ցավեր: Մոտակա ավշահանգույցները մեծանում են, դառնում ցավոտ: Հիվանդությունը տևում է 1—2 շաբաթ, հաճախ կրկնվում է (ռեցիդիվ): Բարդությունները, ախտահարման պրոցեսի տարածումը հարևան հյուսվածքների վրա, արյան միջոցով հարուցիչների տարածումն այլ օրգանների և հյուսվածքների մեջ և արյան վարակում (սեպսիս): Բուժումը տարվում է հիվանդանոցներում. տեղական ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների կիրառում, անտիբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, անկողնային ռեժիմ, ախտահարված վերջույթի հանգիստ: Կանխարգելումը, քերծվածքների, միկրոտրավմաների ժամանակին և լիարժեք մշակում:
[[Կատեգորիա:Հիվանդություններ]]
[[Կատեգորիա:Վարակիչ հիվանդություններ]]