«Կարայի ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կարայի ծով''',(Կարա գետի անունից), [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ծայրամասային ծով՝ Արևմտա-Սիբիրական հարթավայրի, [[Նոր երկիր]], [[Ֆրանց Իոսիֆ]]ի երկիր և [[Հյուսիսային երկիր]] կղզիների միջև: Տարածությունը մոտ 880 հազար քառակուսի կիլոմետր Է, միջին խորությունը՝ 127 մետր, առավելագույնը՝ 620 մետր, (մոտ 40%-֊ը ունի մինչև 50 մետր խորություն և միայն 2%-֊ը՝ 500 մետրից ավելի)։ Ջրի ծավալը՝ 112 հազար կիլոմետր խորանարդ է, ձգվածությունը՝ մոտ 1500 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 800 կիլոմետր: Կարայի ծով թափվող գետերը ([[Ենիսեյ]], [[Օբ]], [[Պյասինա]], [[Կարա]]) ունեն 1300 կիլոմետր խորանարդ տարեկան հոսք: Կան շատ կղզիներ: Կլիման արկտիկական Է, խիստ: Տարեկան 3-4 ամիս բևեռային գիշեր Է, 2-3 ամիս՝ բևեռային ցերեկ: Օդի ջերմաստիճանը հյուսիսում՝ 9-10 ամիս, հարավում՝ 7-8 ամիս՝ ցածր 0-ից: Հունվարի միջին ջերմաստիճանը -20 աստիճանից մինչև -28 աստիճան Է (նվազագույնը՝ -46 աստիճան), հուլիսինը՝ 6 աստիճանից մինչև - 1 աստիճան Է (առավելագույնը՝ 16աստիճան): Տարվա մեծ մասը սառցակալած Է: Ձմռանը ջրի ջերմաստիճանը սառցաշերտի տակ -1,5 աստիճանից մինչև - 1,7 աստիճան Է, ամռանը մակերեսային ջրերինը՝ 2-60 աստիճան, աղիությունը՝ 10-33%: Հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղություն: Մակընթացությունը կեսօրյա Է, մակարդակի տատանումները՝ 0,5-0,8 մետր, ծոցերում՝ մինչև 2 մետր: Հարուստ Է ձկներով, կաթնասուններով, կղզիները՝ թռչնաշուկաներով, [[սպիտակ արջ]]երով ու [[բևեռաղվես]]ներով: Կարայի ծովը Հյուսիսային ծովային ուղու մի մասն Է: Գլխավոր նավահանգիստը [[Դիքսոն]]ն Է:
{{[[Կատեգորիա:Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովեր}}]]
[[Կատեգորիա:Ծովեր]]
[[Կատեգորիա:Ծովեր այբբենական կարգով]]