«Նյուտոնի դասական ձգողության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
թարգմանված է ռուսերենից, լրացումներով
 
Տող 49.
Նշենք, որ Նյուտոնի ձգաղականության տեսությունը, խիստ ասած, [[արևակենտրոն]] չէր: .Արդեն երկու մարմինների խնդրում մոլորակը պտտվում է ոչ թե Արեգակի շուրջը, այլ՝ ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը, քանի որ ոչ միայն Արեգակն է ձգում մոլորակին, այլև մոլորակն է ձգում Արեգակին: Վերջապես անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել մոլորակների ազդեցությունը միմյանց վրա:
 
Ժամանակի ընթացքում պարզվեց, որ տիեզերական ձգողականության օրենքը թույլ է տալիս մեծ ճշտությամբ բացատրել և կանխանշել երկնային մարմինների շարժումը, և այն սկսեց դիտարկվել որպես հիմնարար օրենք: Միևնույն ժամանակ նյուտոնյան տեսությունը մի շարք դժվարություններ ուներ: Դրանցից կարևորը անբացատրելի [[հեռազդեցություն]]ն էր. Ձգողականության ուժը անբացատրելիոներն հաղորդվում էր միանգամայն դատարկ տարածության մեջ, ընդ որում անվերջ արագ: Ըստ էության, նյուտոնյան մոդելը մաքուր մատեմատիկական մոդել էր, առանց ֆիզիկական բովանդակության: Բացի այդ, եթե Տիեզերքը, ինչպես ենթադրում էին այն ժամանակ, [[Էվկլիդեսյան երկրաչափություն|էվկլիդեսյան]] է և անվերջ, իսկ նյութի միջին խտությունը զրոյական չէ, ապա առաջանում է [[գրավիտացիոն պարադոքս]]: XIX դարի վերջին ևս մի խնդիր նկատվեց. [[Մերկուրի_(մոլորակ)|Մերկուրիի]] տեսական և դիտարկվող պերիհելիաների[[Ապոկենտրոն_և_պերիկենտրոն|պերիհելիումների]] շեղումը:
 
== Հետագա զարգացումը ==