«Կրծողներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|Կրծողների գանգը '''Կրծողներ''', կաթնասունների դասի ամենամեծ կարգը:...»:
 
No edit summary
Տող 1.
[[File:Gnagarnas tandsystem, Nordisk familjebok.png|thumb|Կրծողների գանգը]]
'''Կրծողներ''', կաթնասունների դասի ամենամեծ կարգը:Ընդգրկում է կաթնասունների[[կաթնասուն]]ների 1/3-ը:Մանր և միջին չափերի (մարմնի երկարությունը՝ 5սմ-125սմ) կենդանիներ[[կենդանի]]ներ են: Գլխուղեղի[[Գլխուղեղ]]ի մեծ կիսագնդերը փոքր են կամ թերզարգացած, հարթ մակերևույթով: Ատամները հարմարված են բուսական կոշտ կերեր կրծելուն: Խիստ զարգացած են կտրիչները, որոնք աճում են կենդանու ամբողջ կյանքի ընթացքում: ժանիքներ չունեն: Տարածված են բոլոր աշխարհամասերում[[աշխարհ]]ամասերում: Հայտնի է ժամանակակից 30 ընտանիք, 400 սեռ, մոտ 2 հզար տեսակ, ՄՍՀՄ-ում՝ 11 ընտանիք, 50 սեռ, 130-ից ավելի տեսակ, ՀՍՍՀ-ում՝ 26 տեսակ: Կրծողների մեծ մասը կիսաստորգետնյա կյանք են վարում, փորում են խոր և բարդ բներ: Մկները, առնետներն ապրում են գետնի վրա, կուրամկներն ունեն լրիվ ստորգետնյա, ճահճակուղբը, մշկամուկը, կուղբը՝ կիսաջրային, սկյուռները, քնամոլները՝ ծառաբնակ ապրելակերպ: Մորֆոֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների շնորհիվ Կրծողները հեշտությամբ հարմարվում են արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններին: Շատ արագ բազմանում են, տարեկան տալիս են 2—9 սերունդ, յուրաքանչյուր անգամ՝ 2—15 ձագ: Բարենպաստ տարիներին նրանց քանակը կարող է աճել 100—200 անգամ: Առանձին տեսակներ ([[սկյուռ]], մշկամուկ, ճահճակուղբ) ունեն արժեքավոր մորթի: Մեծ մասը վնասատուներ են, փչացնում են գյուղատնտեսական կուլտուրաները (հատկապես հատիկային), պահեստված մթերքները, ապրանքները և այլն: Որոշ տեսակներ ([[արջամուկ]], գետնասկյուռ, ավազամուկ, դաշտամուկ և այլն) մարդու[[մարդ]]ու և ընտանի կենդանիների սուր վարակիչ ինչպես նաև հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների՝ ժանտախտի, էնցեֆալիտների, կատաղության հարուցիչների հիմնական կրողներ և տարածողներ են (լվերի, տզերի միջոցով, անմիջական շփմամբ):
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կրծողներ» էջից