«Ձորամուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 65.
}}
'''Ձորամուտ''', գյուղական համայնք [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Լոռու մարզ]]ում։ Համայնքի կազմում ընդգրկված են Ձորամուտ (նախկինում՝ Էվլու) և [[Գոգավան]] (նախկինում՝ Դեմուրչիլար) գյուղերը։ Ձորամուտ գյուղը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, [[Տաշիր]] քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1590 մետր։ Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 594,4 հա, որից՝ 248,8 հա վարելահող,157,7 հա խոտհարք, 155,2 հա արոտ։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքը սահմանակից է [[Վրաստանի Հանրապետություն|Վրաստանի Հանրապետությանը]]։
 
Հայաստան համահայկական հիմնադրամն իր [[Ֆրանսիա]]յի տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009թ.-ին Ձորամուտ համայնքում կառուցել է խմելու ջրի ջրատար<ref>[http://asbarez.com/arm/64617/]</ref>:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձորամուտ» էջից