«Ռուբեն Աղաբաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նկարի տեղադրում
++
Տող 1.
[[Պատկեր:AgababyanR.jpg|thumb|200px|Ռուբեն Աղաբաբյան]]
'''Ռուբեն Աղաբաբյան''' (''Ռուբեն Աղաբաբ'', [[1911]], [[նոյեմբերի 29]] - [[1970]], [[դեկտեմբերի 6]]) - հայ բանաստեղծ, ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր (1949-ից), [[Վրացական ԽՍՀ]] գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ։
 
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ 1932-ին ավարտել է [[Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում (1960-ից ճարտարապետության գւտահետազոտական լաբարատորիայի վարիչն էր)։ 1943-49-ին դասախոսել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտում։
 
Նրա նախագծով կառուցվել են բնակելի տներ ու հասարակական շինություններ, Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնը։
 
1941-45-ին և 1966-70-ին եղել է [[Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղ]]ի նախագահը։ Մահացել է Թբիլիսիում։
 
 
== Ռ. Աղաբաբյանի երկերի մատենագրություն ==
 
* Լիրիկա, Թիֆլիս, 1930, 31 էջ։
* Առաջին ծաղիկներ (մանկական երգեր), Ե., Պետհրատ, 1939, 44 էջ։
* Այգ (բանաստեղծությունների ժողովածու), Թբիլիսի, Սախելգամի, 1948, 78 էջ։
* Ուղևորություն դեպի անցյալն ու ներկան (տպավորություններ Թուրքիայից), Ե., «Հայաստան», 1965, 80 էջ։
* Հանդիպում դարերի հետ, Ե., «Սովետական գրող», 1982, 55 էջ։
 
== Արտաքին հղումներ ==
 
== Աղբյուրներ ==
 
 
{{DEFAULTSORT:Աղաբաբյան, Ռուբեն}}
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հայ ճարտարապետներ]]
[[Կատեգորիա:1911 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1970 մահեր]]