«Կիսահաղորդիչներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կիսահաղորդիչներ''' - նյութերի լայն դաս, որոնք ըստ էլեկտրահաղորդականության միջանկյալ տեղ են գրավում ''հաղորդիչների'' և ''դիէլեկտրիկների'' շարքում։ Կիսահաղորդիչների տեսակարար էլեկտրահաղորդականությունը (a) սենյակային ջերմաստիճանում ընկած է 10^<sup>-6</sup> — 10^<sup>6</sup> օհմ^<sup>-1</sup> * սմ^<sup>-1</sup> միջակայքում, այն էապես կախված է նյութի կառուցվածքից, խառնուրդների տեսակից և քանակից, ինչպես նաև արտաքին պայմաններից (ջերմաստիճան,
ճնշում, լուսավորում, տարրական մասնիկներով ռմբակոծում, էլեկտրական և մագնիսական դաշտերի առկայություն)։Մետաղների (հաղորդիչներ) համեմատությամբ կիսահաղորդիչների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ջերմաստիճանի բարձրացման հետ տեսակարար էլեկտրահաղորդականությունը աճում է։ Կիսահաղորդիչները կարող են լինել ինչպես բյուրեղային, այնպես էլ [[ամորֆ]] և հեղուկ նյութերը։ Կիսահաղորդիչների շարքն են դասվում քիմիական որոշ տարրերի ([[սիլիցիում]], [[գերմանիում]], [[սելեն]], [[թելուր]], [[արսեն]], [[ֆոսֆոր]] և այլն) բյուրեղները, [[օքսիդներ]]ի, [[սուլֆիդներ]]ի, սելենիդների և թելուրիդների մեծ մասը, որոշ համաձուլվածքներ, շատ միներալներ ևն։
[[Պատկեր:N type semiconductor.png|thumb|N-տիպի կիսահաղորդիչ]]