«Բզեզներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (23), → oգտվելով ԱՎԲ
Տող 43.
Բզեզները բազմանում են [[ձվադրություն|ձվադրությամբ]], հազվադեպ կենդանածին են։ Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ։ Շատ տեսակներ խնամում են նորածին սերնդին։
 
Կուսածնությունը բնորոշ է 4 ընտանիքների։ Բ-ի մեջ մակաբուծականությունը հազվադեպ է։ Մեծամասնությանը հատուկ է արտաքին մարսողությունը. կերը մարսվում է դրսում՝ թքի հետ արտազատված ֆերմենտների օգնությամբ, ապա ներծծվում։ Շատ տեսակների բնորոշ է խնամքը սերնդի նկատմամբ։ [[Լուսատտիկ]] բզեզի էգերի սեռական ազդանշանումը հաղորդվում է յուրօրինակ լուսատու օրգաններով, որոնցով կարող են օժտված լինել նաև արուները կամ թրթուրները։ Տարածված են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, քարայրերում։ Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ։ Ձմեռում են հասուն անհատները, երբեմն՝ թրթուրները կամ ձվերը։
 
==Սննդառություն==
Մեծամասնությունը գիշատիչ է, մյուսները՝ բուսակեր, սնկակեր և այլն։ Կան տեսակներ, որոնք լուրջ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը (Հայաստանում առավել տարածված է կարտոֆիլի վնասատու [[կոլորադյան բզեզ]]ը), անտառային և պահեստային տնտեսություններին, որոշ բզեզներ ճիճվային հիվանդությունների միջնորդ տերեր են, սնկիկայիև, բակտերային, վիրուսային հիվանդությունների փոխանցողներ։ Շատ տեսակներ օգտակար են, ոչնչացնում են վնասակար [[անողնաշարավորներ]]ին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բզեզներ» էջից