«Էնդեմիկ կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բնաշխարհիկ կենդանիներ''', էնդեմիկներ (< հուն, endemos տեղական), աշխարհագրական ոչ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բնաշխարհիկ կենդանիներ''', էնդեմիկներ (< հուն, endemos տեղական), [[աշխարհագրություն|աշխարհագրական]] ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված [[կենդանիներ]]։ Դրանց ծագումը պայմանավորված է տեղանքի բնակլիմայական մեկուսացածությամբ՝ անանցանելի արգելքներով, պատնեշներով, բարձր [[լեռներ]]ով, [[ջրավազաններ]]ով և այլն։ Այդ առումով ինքնուրույն միավոր է [[Հայկական լեռնաշխարհ]]ը, որին բնորոշ բնաշխարհիկ կենդանիներ հանդիպում են նաև [[Հայաստան]]ում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են [[Կովկաս]]ի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), [[Փոքր Կովկաս]]ի {Ղարևսկու վահանագլուխ իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արլ.Արևելյան Կովկասի {անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), [[Ատրպատական]]ա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, Ռադդեի [[լեռնային իժ]], Դալի [[ավազամուկ]] և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք [[մողես]], սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։
 
Հայաստանում կան [[անողնաշարավորներ]]ի 316 տեսակի բնաշխարհիկ կենդանիներ և 100-ից ավելի հազվադեպ ու անհետացող տեսակներ՝ ծղրիդների, մորեխների, բզեզների, երկթևանիների, փափկամարմինների առանձին տեսակներ և այլն։ Հայաստանում հանդիպող 53 տեսակ սողուններից
Տող 14.
Թռչուններից հայկական որորը տարածված է [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ավազանում և [[Արաքս]], [[Հրազդան]] ու [[Ախուրյան]] գետերի երկայնքով։ Զգալի տարածում ունեն կովկասյան [[մայրեհավ]]ը, [[սևավիզքարաթռչնակ]]ը, [[կասպիական ուլար]]ը և այլն։
 
[[Կաթնասուններ]]ից հայկական մուֆլոնը անցյալում տարածված էր [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունում և Հարավային Հայաստանում ([[Վայոց ձոր]], ՁանգեզուրԶանգեզուր)։ Վերջին 25-30 տարիների ընթացքում այն անհետացել է [[Արարատի մարզ|Արարատ]]յան գոգավորությունից և պահպանվում է միայն [[Խոսրովի անտառ արգելոց]]ում ու հարակից տարածքներում (Երանոսի և Ուրծի լեռնալանջերում), [[Վայոց ձոր]]ի մարզում և [[Զանգեզուր]]ի տարածաշրջանում։
 
Հայաստանի ձկնատեսակներից բնաշխարհիկ են 3-ը. Սևանի [[իշխան]]ը (որը Սևանա լճում ներկայացված է 4 ենթատեսակներով՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի և բոջակ), Սևանի բեղլուն և հայկական կարմրակնը։