«Լեռնագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Դատարկ վերնագրերի հեռացում
+ նյութեր Ալպինիզմ հոդվածից
Տող 1.
{{միացնել|Ալպինիզմ}}
[[File:Ajdahak Ajdahak.JPG|մինի|Լեռնագնացները [[Աժդահակ]] լեռան ստորոտին]]
'''Լեռնագնացություն''', ակտիվ հանգստի, զբոսաշրջության տեսակ, սպորտաձև, որի հիմնական խնդիրը լեռնագագաթները բարձրանալն ու սուր զգացողություններ վերապրելն է։ Հին դարերում այն նաև կազմել է կրոնական ծեսի մաս։
Տող 5 ⟶ 4՝
Լեռնագնացության ակտիվ հանգիստի ու սպորտային ուղղությունները, չնայած միևնույն նպատակի ծառայելուն, էականորեն տարբերվում են իրենց դրսևորման և ներկայացման ձևերով։
 
=== Լեռնագնացությունը որպես ակտիվ հանգստի տեսակ ===
Լեռնագնացությունը հանդիսանում է զբոսաշրջության կարևորագույն ուղղություններից մեկը և իր հերթին բաժանվում կամ իր մեջ ընդգրկում է հետևյալ հիմնական ձևերը՝
* լեռնագագաթների հաղթահարում,
Տող 12 ⟶ 11՝
* [[էկոտուրիզմ]]։
 
=== Լեռնագնացությունը որպես սպորտաձև ===
{{հիմնական|Ալպինիզմ}}
==== Պատմություն ====
Ալպինիզմի հիմնադրման սկիզբ համարվում է [[1786]]թ.–ը, երբ շվեցարացի գյուղացի Ժ․Բալմանը և բժիշկ Մ․Պակարը առաջին անգամ բարձրացել են [[Մոնբլան]]ի 4810 մ բարձրություն ունեցող գագաթը։ Հայաստանում ալպինիզմի սկիզբը ազդարարվեց [[1829]]թ․–ի [[սեպտեմբերի 27]]–ին, երբ հայ գրող [[Խաչատուր Աբովյան]]ը և [[Ֆրիդրիխ Պարրոտ]]ը Հովհաննես Այվազյանի ու Մուրադ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրացան [[Արարատ]]ի 5156 մ բարձրություն ունեցող Մեծ Մասիս գագաթը։
 
== Լեռնագնացությունը Հայաստանում ==
Հայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի [[Արագած]] (4090 մ), [[Կապուտջուղ]] (3904 մ), [[Մեծ Իշխանասար]] (3550 մ) լեռնագագաթները։ 1935 թ-ին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ [[Էլբրուս]] գագաթը (5642 մ)։
 
1951թ-ին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ 1960-ից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան։ Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը (ԽՍՀՄ եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը։
 
1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը։ Այդ ժամանակից սկսած՝ բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արարատի գագաթը։ Առավել նշանավոր էր 2007 թ-ի հուլիսի 9-ին Արարատ լեռան գագաթը նվաճած ամենամեծ՝ 9-հոգանոց խմբի վերելքը, որի կազմում էր միջազգային սպորտի վարպետ, ճարտարապետ, 78-ամյա Ս. Մուրադյանը։
 
== Պատկերներ ==