«Ազատ ոտանավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 7.
Սակայն ազատ ոտանավորն ունի [[ռիթմ]]ի իր սկզբունքները, որով տարբերվում է արձակից։ Դա առաջին հերթին տողերի շարահուսական-արտասանական ինքնուրույնությունն է ։ Յուրաքանչյուր [[բանատող]] համեմատաբար ավարտուն և շարահյուսական և իմաստային միավոր է` ամբողջական [[նախադասություն]], [[բառակապակցություն]], [[միտք]] կամ [[պատկեր]]։ [[Տող]]ն արտասանվում է մի շնչով և համեմատաբար մեծ դադարով առանձնացվում է հաջորդ տողից։ Դրանով էլ տողերը «հավասար» են դառնում, և նրանց միջև յուրօրինակ ռիթմ է առաջանում։
 
Ազատ ոտանավորի մեջ հաճախ երկար տողի կողքին կարող է հանդես գալ նաև կարճ, նույնիսկ մեկ [[բառ]]ից կազմված տողեր։ Դրանով ընդգծվում է հատկապես կարևոր իմաստ արտահայտող բառերի արտասանական ինքնուրույնությունը։<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=հրատարակիչ կազմակերպությունը«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 5-7}}</ref>