«Կրակովի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կրակովի համալսարան''', Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան Լեհաստանում, առաջին պետակա...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:JagiellonianUni coat of arms.JPG|մինի|Յագելոնյան համալսարանի զինանշանը]]
'''Կրակովի համալսարան''', Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան [[Լեհաստան]]ում, առաջին պետական համալսարաններից մեկը [[Կենտրոնական Եվրոպա]]յում: Հիմնադրել է [[Կազիմիր Մեծ]]ը ([[1364]]), [[1400]] թվականին վերակառուցել է [[Վլադիսլավ Ցագայլո]]ն (այստեղից էլ՝ անունը)՝ [[Փարիզ]]ի համալսարանի նմանությամբ: Կրակովի համալսարանի ուսումնական և գիտական կյանքը ծաղկում է ապրել [[15-րդ դար]]ի վերջին և [[16-րդ դար]]ի սկզբին: Ուներ աստվածաբանական, իրավաբանական, բժշկական և ազատ գիտությունների ֆակուլտետներ: Բացի [[լեհեր]]ից, Կրակովի համալսարանում սովորում էին նաև [[չեխեր]], [[գերմանացիներ]], [[հունգարացիներ]]: Համալսարանում սովորել և դասախոսել են [[մաթեմատիկոս]] Վ.Բրուձևսկին, Ն.Կոպեռնիկոսը, աստղագետ Յա.Սնյադեցկին և ուրիշներ: [[16-րդ դար]]ի կեսի ուսուցումը Կրակովի համալսարանում կրել է եկեղեցասխոլաստիկ բնույթ: [[1780]] թվականին համալսարանի ծրագրերը բարենորոգվել են, ուսուցումը [[լատիներեն]]ի փոխարեն տարվել է [[լեհերեն]]ով: Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ ([[1939]]-[[1944]]) Կրակովի համալսարանը փակվել է: [[1942]] թվականից գործել է ընդհատակում: [[1978]]-[[1979]] ուսումնական տարում համալսարանն ուներ [[իրավաբան]]ական, [[փիլիսոփա]]յության և [[Պատմություն|պատմության]], [[բանասեր|բանասիրական]], [[մաթեմատիկա]]յի և [[քիմիա]]յի, [[Կենսաբանություն|կենսաբանության]], [[Աշխարհագրություն|աշխարհագրության]] և այլ ֆակուլտետներ: [[Գրադարան]]ը (հիմնվել է [[1364]] թվականին) ունի ավելի քան 1 մլն [[գիրք]]: