«Շապուհ I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ "Shapuri.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Fastily մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per commons:Commons:Deletion requests/File:Shapuri.jpg:
չ →‎Նվաճողական քաղաքականությունը: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 4.
==Նվաճողական քաղաքականությունը==
 
[[Պատկեր:Relief of Shapur I capturing Valerian.jpg|250px|մինի|ձախից| [[Նաղշ-ի Ռուստամ]]ի բարձրաքանդակներից մեկը, որտեղ պատկերված է Շապուհ I-ը՝ ձի հեծած, իսկ իր ձիու ոտքերի դիմաց՝ պարտված Վալերիանոսը՝ ծնկաչոք դիրքում]]:։
Շապուհ I-ը շարունակում էր իր հոր կողմից վարած շարունակական պատերազմները [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] հետ և նրա զավթողական քաղաքականությունը, նվաճելով [[Մծբին]]ը ([[Միջագետք Հայոց|Հայոց Միջագետքում]]) և [[Խառան]]ը ([[Օսրոենե]]ում), իսկ հետագայում ներխուժելով [[Ասորիք]]ի խորքերը։ 243 թ [[Ուռհա|Եդեսիայի]] մոտակայքում հռոմեական զորքերից պարտություն կրելուց հետո Շապուհին այնուամենայնիվ հաջողվեց հաշտության նպաստավոր պայմանագիր կնքել Հռոմի հետ [[244]]-ին։ [[252]] թ, օգտվելով [[Հայաստան]]ում տեղի ունեցող ներքին պառակտումներից, նա միջամտեց և աջակցեց իր դաշնակցին՝ Արտավազդ Արշակունուն, որն այդ թվականին Շապուհի օգնությամբ իրեն հռչակեց Հայոց արքա ([[Արտավազդ Ե]])։ Արտավազդի պարսկամետ կողմնորոշումը երկար չտևեց և շուտով նա սկսեց մտերմանալ Հռոմի հետ, ինչն առիթ ծառայեց Շապուհի կողմից ռազմական միջամտության։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և միաժամանակ օգտվելով Հռոմեական կայսրության մեջ տիրող ներքին քաղաքական քաոսից, Շապուհ I-ը [[256]] թ անսպասելիորեն հարձակվեց Հայաստանի, Ասորիքի և Կենտրոնական [[Անատոլիա]]յի վրա, գրավեց և ամբողջովին թալանեց [[Անտիոք]]ը, բայց ապա հակահարվածների ենթարվեց հռոմեական կայսր [[Վալերիանոս]]ի կողմից։ Սակայն քիչ անց Շապուհը վճռական հաղթանակ կրեց Վալերիանոսի զորքերի վրա՝ [[Ուռհա]]յի մոտակայքում ([[260]] թ), որտեղ պարսից բանակի կողմից մասնակցում էին նաև նորից դաշնակից դարձած Արտավազդ Արշակունու հայկական զորամասերը։ Պարտությունից հետո Վալերիանոսը ուղղվեց Շապուհի հետ բանակցություններ վարելու, բայց Շապուհը նրան դավադրորեն ձերբակալեց և ցմահ կալանքի ենթարկեց։ Հայոց Արտավազդ արքան Շապուհին նամակ գրեց՝ Վալերիանոսին ազատ արձակելու առաջարկով, սակայն Շապուհը նրա միջամտությանը չարձագանքեց։ Վալերիանոսի գերևարության փաստը հետագայում կարևոր սյուժե դարձավ Շապուհ I-ին նվիրված մի շարք հայտնի բարձրաքանդակների համար։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շապուհ_I» էջից