«Դինգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 74.
Այս անալիզներից հետո մասնագետները ենթադրեցին, որ դինգոները հնարավոր է որ Ավստրալիա են հասել մոտ 4.600-5.400 տարի առաջ: Սակայն կա նաև վարկած, որ նրանք կարող են Ավստրալիա հասած լինել 10.800 տարի առաջ:
Համենայն դեպս գիտնականները ենթադրում են որ դինգոն առաջացել է կամ հնդկական գայլից կամ ասիական վայրի շներից: Նրան Ավստրալիա տեղափոխել են նավով: Նրանք Ավստրալիայում ապրել են բնիկների հետ, հետզհետե սկսելով վայրի կյանք վարել, նրանք հարմարվել են այդ երկրին:
 
 
== Շփումը ==
 
Դինգոները ինչպես մյուս շները իրար հետ շփվում են ձայնային նշաններով: Ի տարբերություն շների դինգոները քիչ են հաչում և ավելի շատ ոռնում են գայլերի պես:
 
=== Ոռնոցը ===
 
Դինգոները ունեն ոռնալու երեք տարատեսակ՝ լաց-ոռնոց, ոռնոչ հաչալով և ռնգային ոռնոց: Տարատեսակներից յուրաքանչյուրը ունի տարբեր ձևեր և ինտոնացիաներ: Ոռնոցի հաճախականությունը տարբեր է և կախված է տարվա եղանակից, օրվա ժամից, դինգոյի տրամադրությունից, դինգոյի դերից իր շրջապատում և այլն: Կերի բացակայության կամ քիչ թվաքանակի պատճառով ոռնոցները կարող են ավելի հաճախակի լինել, քանի որ դինգոները որսալու նպատակով իրարից հեռվանում են և իրար գտնում են ձայնային ազդանշաններով:
Ոռնոցները նաև իրար հետ խոսալու ձև են հանդիսանում: Դինգոները, ինչպես նաև իրենց ցեղակից գայլերը, ապրում են խմբերով, որոնք ոհմակ են անվանվում: Ոհմակում յուրաքնաչյուր դինգո ունի իր դերը և կարևորությունը: Ոռնոցների և այլ ձայների միջոցով դինգոները որոշում են, թե ով է իրենցից ավելի կարևոր: Ոռնոցը նաև օգտագործվում է հեռու տարածության վրա իրար գտնելու կամ վտանգի դեպքում իրար նախազգուշացնելու նպատակով:
Ոռնոցների միջոցով դինգոների ոհմակը խոսում է նաև այլ ոհմակների հետ: Քանի որ ըստ ավանդույթի երկու տարբեր ոհմակներ իրար հետ գտնվում են լարված և թշնամական հարաբերությունների մեջ, դինգոները ոռնում են բոլորը միասին, այդպիսով ցանկանալով ցույց տալ, որ իրենց ոհմակը ավելի մեծ է:
Ի տարբերություն գայլերի ոռնոցների, դինգոների ոռնոցները շատ չեն ուսումնասիրվել:
 
 
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դինգո» էջից