«Մկաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (17), → (64) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (12) oգտվելով ԱՎԲ
Տող 49.
Մկանը կծկվելիս կատարում է մեխանիկական աշխատանքը։Մեր կատարած բազմազան շարժումները,աշխատանքային գործունեությունը պայմանավորված են մկանների աշխատանքով։Մկանի կատարած աշխատանքի մեծությունը կախված է մկանի ուժից և նրա երկարությունից։Որքան հաստ և երկար է մկանը,այնքան նա ուժեղ է։
 
Մկանի յուրաքանչյուր կծկում պահանջում է էներգիա։Այդ էներգիայի աղբյուրն օրգանական միացությունների,գլխավորապես ածխաջրերի քայքայումն ու օքսիդացումն է։Մկանաթելերում օրգանական նյութերը ենթարկվում են [[քիմիա]]կան փոխարկումների,որի օղակներում մասնակցում է [[թթվածին]]ը։Որպես արդյունք առաջանում է [[ածխաթթու գազ]],[[ջուր]] և անջատվում է էներգիա։Մկանների [[արյուն]]ատար անոթներով հոսող արյունը նրանց անընդհատ մատակարարում է օրգանական միացություններ և թթվածին, հեռացնում քայքաման արգասիքները։
 
== Մկանների գործունության նյարդային կարգավորումը ==
Տող 55.
[[Կմախք]]ային մկանները նյարդավորող շարժա[[նեյրոն]]ները գտնվում են [[գլխուղեղ]]ում և [[ողնուղեղ]]ում։Նրանք նյարդային ազդակներ են հաղորդում մկաններին,ապահովելով նրանց [[ռեֆլեքս]]ային ռեակցիաների իրականացումը։
 
Կամային շարժողական գործողության բոլոր ձևերը,սկսած պարզ քայլքից մինչև ֆիզիկական ծանր աշխատանքի կատարումը,ղեկավարում են [[մեծ կիսագնդեր]]ի կեղևով։Կեղևի շարժողական կենտրոնի նեյրոնների որոշ խումբ պատասխանատու է պարզ ռեֆլեքսների,մեկ այլ խումբ՝ ավելի բարդ շարժումների,իսկ երրորդները՝ նուրբ շարժումների իրականացման համար։Կեղևի շարժողական գոտու մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին,այլ շարժումների ճշտության աստիճանին։
 
Կեղևի շարժողական կենտրոնում համեմատաբար մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի,դեմքի,լեզվի շարժումները ղեկավարող
հատվածները։Շարժողական գործողությունների կարգավորմանը մասնակցում են նաև գլխուղեղի այլ բաժիններ (ուղեղիկ,միջին ուղեղ),սակայն իրանի և վերջույթների կոնկրետ շարժումների կատարման հրահանգները ձևավորվում
են ողնուղեղում։Նյարդերի վնասման դեպքում մկանները չեն կծկվում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մկաններ» էջից