«Հայաստանի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
[[Հին Հունաստան|Հին Հունաստանում]] և [[Հին Հռոմ|Հին Հռոմում]] երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։
 
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում [[Վաչագան Բարեպաշտ|Վաչագան թագավորի]] նախաձեռնությամբ ընդունված [[Կանոնական սահմանադրություն Վաչագան արքայի|«Կանոնական սահմանադրությունը»]]: Վաչագանը [[Նվարսակի պայմանագիր|Նվարսակի 484թ. պայմանագրից]] հետո [[Արցախ]]-[[Ուտիք]] իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր [[Պարսկաստան|Պարսկաստանի]] կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների [[Աղվենի եկեղեցական ժողով|լայն ընդգրկմամբ]]։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։
 
Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության [[Մադրասի խմբակիխմբակ]]ի, մասնավորապես՝ [[Շահամիր Շահամիրյան|Շահամիր Շահամիրյանի]] կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորչական գաղափարների վրա։ Հրատարակվել է [[Մադրաս|Մադրասում]], Շահամիր Շահամիրյանի որդի [[Հակոբ Շահամիրյան|Հակոբի]] անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773թ.)։
 
Գրքի առաջաբանում դատապարտվում են ֆեոդալական-միապետական կարգերը, շարադրվում թուրք-պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուադեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ հիմնական մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման կարգը, պետական մարմինների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման հարցերը։
Տող 20.
Քաղաքական նկատառումներից ելնելով՝ նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մեկ այլ՝ բացառիկ տարբերակ. հին հայկական արքայատների, մասնավորապես՝ [[Բագրատունիներ|Բագրատունիների]] շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այս առաջարկի նպատակն էր շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր [[Հերակլ II|Հերակլ 2-րդին]], որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։
 
Նախագծով առաջարկվում էր նաև դատական համակարգի կառուցվածքը և իրավասությունը, նախատեսվում էր [[Հայ Առաքելական Եկեղեցի|եկեղեցու]] առանձնացումը պետությունից, դպրոցի առանձնացումը եկեղեցուց։ Նախատեսվում էր պարտադիր կրթություն՝ առանց սեռի տարբերության։
 
Նախատեսվում էին նաև հանրապետության զինված ուժերի մասին դրույթներ, համաձայն որոնց՝ մշտական 90 հազարանոց բանակը պետք է համալրվեր վիճակահանությամբ (100 տղամարդուց 5-ը, ռազմական ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։
Տող 28.
Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվեցին [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|1918թ. Արևելյան Հայաստանի անկախացմամբ]], սակայն անկախության երկուսուկես տարին բավարար չէր արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ծանրագույն իրավիճակում գտնվող պետության համար սեփական սահմանադրություն մշակելու և ընդունելու համար։
 
1920թ. Հայաստանի խորհրդայնացումից, ապա նաև` 1922թ. [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության]] ստեղծումից հետո հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում [[Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն]] ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1922թ. փետրվարի 3-ին ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և [[Անդրֆեդերացիա|Անդրֆեդերացիայի]] կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, և 1925թ.-ին ՀԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։
ՀԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937թ. մարտի 23-ին ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978թ. ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։
Այնուամենայնիվ, ՀԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Հայաստանի իրավական համակարգը բնորոշող երևույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ [[Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսաստանի ԽՖՍՀ]] 1918թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924թ., 1936թ. և 1977թ. սահմանադրությունների հիման վրա։
Տող 35.
1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ [http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1 Նոր սահամանդրությունն] ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
 
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության [[կառավարման ձևը՝ձև|կառավարման ձևը]]՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ [[ՀՀ Նախագահ|Հանրապետության Նախագահին]] վերապահված լայն լիազորություններով։
 
2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը [[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի խորհրդին]] անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
 
Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, [[զսպումների և հակակշիռների մեխանիզմ|զսպումների և հակակշիռների մեխանիզմների]] ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային ժողովի]] դերն ընդլայնվեց։
Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության Նախագահի՝ [[վարչապետ]] նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայումս Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։
 
Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։<br />
Կարևոր փոփոխություններ տեղի ունեցան նաև [[ՀՀ դատական համակարգ|դատական համակարգի]] կազմակերպման ոլորտում։ Էապես փոխվեց [[ՀՀ արդարադատության խորհուրդ|արդարադատության խորհրդի]] կազմավորման կարգը, որն իր հերթին դատական համակարգի կազմավորման գործում վճռորոշ նշանակություն ունի. հենց արդարադատության խորհուրդիխորհրդի ներկայացման հիման վրա է Հանրապետության Նախագահը կատարում դատավորների նշանակումները։
 
Այսպես, մինչև 2005թ. սահմանադրական փոփոխությունները ՀՀ Նախագահը գլխավորում էր արդարադատության խորհուրդը, իսկ խորհրդի փոխնախագահներն էին գործադիր իշխանության ներկայացուցիչներ՝ [[ՀՀ Արդարադատության նախարարություն|արդարադատության նախարարը]] և [[ՀՀ դատախազություն|գլխավոր դատախազը։դատախազը]]։ Խորհրդի կազմի մեջ մտնում էին նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ։<br />
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի ազդեցությունն արդարադատության խորհրդի վրա կտրուկ նվազեցվեց։ Ներկայումս Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են [[Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովիժողով]]ի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։ Արդարադատության խորհրդի նիստերը վարում է [[Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան|վճռաբեկ դատարանի]] նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։ <br />
Սահմանադրությունում կատարված կարևոր փոփոխություններից էր նաև [[ՀՀ Սահմանադրական դատարան|Սահմանադրական դատարան]] դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը։ Մասնավորապես, ներկայումս օրենքների և այլ իրավական ակտերի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել (ստուգել) [[ՀՀ մարդու իրավունքների պաշտպան|մարդու իրավունքների պաշտպանը]], դատարանները և դատախազները՝ իրենց վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։
 
Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է բարձրագույն դատական ատյանի (բացի սահմանադրական արդարադատության հարցերից)՝ [[ՀՀ Վճռաբեկ դատարան|ՀՀ վճռաբեկ դատարանի]] սահմանադրաիրավական կարգավիճակին։ Սահմանադրական փոփոխություններով ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահվեց դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթ։ Այդ գործառույթի իրագործումը Հայաստանում սկիզբ դրեց [[դատական նախադեպ|դատական նախադեպի]]՝ որպես [[իրավունքի աղբյուր|իրավունքի աղբյուրի]] կիրառությանը։ Իհարկե, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ որպես դատական նախադեպի էությունը էականորեն տարբերվում է [[անգլոամերիկյան իրավունք|անգլոամերիկյան իրավունքում]] դատական նախադեպի էությունից, քանի որ Հայաստանի իրավական համակարգում դատական նախադեպը ոչ թե իրավաստեղծ, այլ առավելապես իրավունքը մեկնաբանող աղբյուր է։
 
Սահմանադրական մի շարք այլ փոփոխություններով Սահմանադրությունում ամրագրված՝ [[մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներ ու ազատություններ|մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների]] շրջանակը և դրանց ձևակերպումն առավել համապատասխանեցվեցին ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին, սահմանադրաիրավական կարգավիճակ ստացան (Սահմանադրությամբ նախատեսվեցին) մի շարք պետական մարմիններ, մասնավորապես՝ [[ՀՀ մարդու իրավունքների պաշտպան|ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը]], [[Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ|ՀՀ կենտրոնական բանկը]], [[ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով|հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը]], [[ՀՀ վերահսկիչ պալատը։պալատ|վերահսկիչ պալատը]]։
 
== ՀՀ Սահմանադրության կառուցվածքը ==
ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և 9 գլուխներից։
Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով [[Հայաստանի անկախության մասին հռչակագիր|Հայաստանի անկախության մասին հռչակագրում]] հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը)։ Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված [http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1895 Հայաստանի անկախության հռչակագրի] վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։
=== Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները. ===
<br />
Այս գլխով սահմանվում է պետության բնույթը (ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն), իշխանության պատկանելը ժողովրդին, պետության սահմանափակվածությունը մարդու իրավունքներով և ազատություններով, Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը մնացած բոլոր իրավական ակտերի նկատմամբ, նրա անմիջական գործողությունը, [[իշխանությունների բաժանում|իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը]], քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի հիմունքները, եկեղեցու անջատ լինելը պետությունից, զինված ուժերի կարգավիճակը, պետության վարչատարածքային կազմակերպումը, պետական լեզուն, պետության խորհրդանիշները և մայրաքաղաքը։
 
=== Գլուխ 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները. ===
Տող 83.
=== Գլուխ 7. Տեղական ինքնակառավարումը. ===
<br />
Երաշխավորվում է համայնքներում [[տեղական ինքնակառավարում|տեղական ինքնակառավարումը]], այն է՝ համայնքի իրավունքն ու կարողությունը՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը։ Սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ [[համայնքի ղեկավար]] և [[համայնքի ավագանի|ավագանի]], նրանց լիազորությունները, համայնքների ֆինանսավորման կարգը, կառավարության կողմից հսկողությունը համայնքների նկատմամբ։
=== Գլուխ 8. Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն. ===
<br />