«Հայաստանի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
== ՀՀ Սահմանադրության կառուցվածքը ==
ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և 9 գլուխներից։
Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը)։ Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված [http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1895 Հայաստանի անկախության հռչակագրի] վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։
=== Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները. ===

Տող 69.

Սահմանում է [[ՀՀ Նախագահ|Հանրապետության Նախագահի]] կարգավիճակը, նրա լիազորությունները, ընտրության կարգը և լիազորությունների ժամկետը, Նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները։
=== Գլուխ 4. Ազգային ժողովը. ===

Սահմանում է օրենսդիր մարմնի՝ [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային ժողովի]] կարգավիճակը, լիազորությունները, ընտրության կարգը, պատգամավորների կարգավիճակը և ընտրության կարգը, օրենսդրական գործընթացը։

=== Գլուխ 5. Կառավարությունը. ===

Սահմանում է գործադիր իշխանության՝ [[ՀՀ կառավարություն|կառավարության]] լիազորությունները և գործունեության կարգը։
=== Գլուխ 6. Դատական իշխանությունը. ===

Սահմանում է դատական համակարգի կառուցվածքը, կազմավորման կարգը, [[ՀՀ Սահմանադրական դատարան|Սահմանադրական դատարանի]] կազմավորման կարգն ու լիազորությունները, ինչպես նաև դատական իշխանության մեջ չներառվող՝ [[ՀՀ դատախազություն|ՀՀ դատախազության]] լիազորությունները, գլխավոր դատախազի նշանակման կարգը։
=== Գլուխ 7. Տեղական ինքնակառավարումը. ===

Տող 86.
=== Գլուխ 8. Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն. ===

Սահմանվում է, որ Սահմանադրությունը ընդունվում և փոփոխվում է բացառապես [[Հանրաքվե|հանրաքվեով]], որը նշանակում է Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ։ Հանրաքվեով կարող են ընդունվել նաև սովորական օրենքները, որոնք այդ դեպքում ենթակա են փոփոխման կրկին հանրաքվեով։ Սահմանվում են հանրաքվեի անցկացման հիմունքները։

=== Գլուխ 9. Եզրափակիչ և անցումային դրույթներ. ===

Սահմանվում են սահմանադրական փոփոխությունների հետ կապված [[անցումային շրջանի]] կարգավորմանն առնչվող դրույթներ։

== Արտաքին հղումներ ==