«Հին հունարեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 155.
 
Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը: Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր [[Յոտա (տառ)|յոտա]], որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»: Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ: Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատախանաբար «առդիր (կցված) յոտա»: Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում: Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում:
 
==== Շեշտ ====
Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ: Կարճ (մեկ [[ամանակ]] ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես սուր շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ բարձրացող-իջնող շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում: Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է:
 
Ատտիկյան բարբառում շեշտը որոշվում էր եռավանկի օրենքով (τρεῖς` երեք, συλλαβή — վանկ), որն ազատ էր բառի վերջին երեք վանկերի սահմանում: Բոլոր բառերը բաժանվում էին պարտադիր շեշտ ունեցողների, նախադիր շեշտվող և շեշ­տա­զուրկ վեր­ջա­հար բառերի: Պարտադիր շեշտ ունեցող բառերը բաժանվում էին հինգ խմբի, որից երեքը սուր շեշտ ունեցող, երբ շեշտը կարող է լինել վերջին վանկերից որևէ մեկում՝
* օքսիտոն - երբ ուժգին շեշտ ունի բառի վերջին վանկը
* պարօքսիտոն - շեշտվում է վերջից երկրորդ վանկը
* պրոպարօքսիտոն - երբ շեշտվում է վերջից երրորդ վանկը (հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերջին վանկը կարճ է)
 
և երկու տիպ բարձրացող-իջնող շեշտով՝ բառի վերջին երկու վանկերում՝
* պերիսպոմեն - երբ բառի վերջին վանկը բարձրացող-իջնող շեշտով է
* պրոպերիսպոմեն - երբ բարձրացող-իջնող շեշտ ունի նախավերջին վանկը:
 
== Աղբյուրներ ==