«Մկաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 43.
'''Վերջույթների մկանները''' կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ,ֆիզիկական աշխատանք կատարելիս,իրենց
վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող '''ձկնամկանը''',որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում,բարձրացնում կրունկը։Այդ շարժումները կարևոր են վազելիս,քայլելիս։
[[Պատկեր:Musclesbicepstriceps.jpg|thumb|Մկանների համաձայնեցված աշխատանքը]]
[[Պատկեր:Gastrocnemius.png|thumb|Ձկնանման մկանը]]
== Մկանների աշխատանքը ==
 
Մկանը կծկվելիս կատարում է մեխանիկական աշխատանքը:Մեր կատարած բազմազան շարժումները,աշխատանքային գործունեությունը պայմանավորված են մկանների աշխատանքով:Մկանի կատարած աշխատանքի մեծությունը կախված է մկանի ուժից և նրա երկարությունից:Որքան հաստ և երկար է մկանը,այնքան նա ուժեղ է:
 
Մկանի յուրաքանչյուր կծկում պահանջում է էներգիա:Այդ էներգիայի աղբյուրն օրգանական միացությունների,գլխավորապես ածխաջրերի քայքայումն ու օքսիդացումն է:Մկանաթելերում օրգանական նյութերը ենթարկվում են [[քիմիա]]կան փոխարկումների,որի օղակներում մասնակցում է [[թթվածին]]ը:Որպես արդյունք առաջանում է [[ածխաթթու գազ]],[[ջուր]] և անջատվում է էներգիա:Մկանների [[արյուն]]ատար անոթներով հոսող արյունը նրանց անընդհատ մատակարարում է օրգանական միացություններ և թթվածին, հեռացնում քայքաման արգասիքները:
 
== Մկանների գործունության նյարդային կարգավորումը ==
 
[[Կմախք]]ային մկանները նյարդավորող շարժա[[նեյրոն]]ները գտնվում են [[գլխուղեղ]]ում և [[ողնուղեղ]]ում:Նրանք նյարդային ազդակներ են հաղորդում մկաններին,ապահովելով նրանց [[ռեֆլեքս]]ային ռեակցիաների իրականացումը:
 
Կամային շարժողական գործողության բոլոր ձևերը,սկսած պարզ քայլքից մինչև ֆիզիկական ծանր աշխատանքի կատարումը,ղեկավարում են [[մեծ կիսագնդեր]]ի կեղևով:Կեղևի շարժողական կենտրոնի նեյրոնների որոշ խումբ պատասխանատու է պարզ ռեֆլեքսների,մեկ այլ խումբ՝ ավելի բարդ շարժումների,իսկ երրորդները՝ նուրբ շարժումների իրականացման համար:Կեղևի շարժողական գոտու մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին,այլ շարժումների ճշտության աստիճանին:
 
Կեղևի շարժողական կենտրոնում համեմատաբար մեծ տեղ են զբաղեցնում ձեռքի,դեմքի,լեզվի շարժումները ղեկավարող
հատվածները:Շարժողական գործողությունների կարգավորմանը մասնակցում են նաև գլխուղեղի այլ բաժիններ (ուղեղիկ,միջին ուղեղ),սակայն իրանի և վերջույթների կոնկրետ շարժումների կատարման հրահանգները ձևավորվում
են ողնուղեղում:Նյարդի վնասման դեպքում մկանները չեն կծկվում:
 
[[Կատեգորիա:Ֆիզիոլոգիա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մկաններ» էջից