«Արծաթի նիտրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։, → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արծաթի նիտրատ''', AgNO<sub>3</sub>, [[Ազոտական թթու|ազոտական թթ]]վի [[արծաթային աղ]]ը։ Ունի երկու ձևափոխություն՝ անգույն ռոմբային [[բյուրեղ]]ներ (խտությունը՝ 4352 կգ/մ<sup>3</sup>), որոնք 159,8°C–ից բարձր տաքացնելիս փոխարկվում են ռոմբոէդրային ձևին (հալման ջերմաստիճանը՝ 208,6°C)։ Արծաթի նիտրատը լավ լուծվում է [[ջուր|ջրում]] (100 գ ջրում՝ 69,5 գ, 20°C–ում), [[սպիրտ]]ում, [[ացետոն]]ում, [[քացախաթթու|քացախաթթ]]վում և այլն։ 300°С–ում քայքայվում է՝ առաջացնելով [[արծաթ]], [[ազոտ]], [[թթվածին]] և [[ազոտի օքսիդ]]ներ։ Օրգանական խառնուրդներ չպարունակող արծաթի նիտրատը լույսից չի քայքայվում։ [[Ջրածին]]ը և այլ վրականգնիչներ արծաթի նիտրատի լուծույթից անջատում են արծաթ, իսկ [[հալոգեն]]ները՝ արծաթի համապատասխան հալոգենիդներ։ Արծաթի նիտրատը ստանում են արծաթի և ազոտական թթվի փոխազդմամբ։ Արտադրական արծաթի նիտրատը սովորաբար պարունակում է [[պղինձ]]։ Օգտագործվում է արծաթի մյուս միացությունների, լուսանկարչական նյութերի, [[հայելի]]ների պատրաստման և արծաթապատման համար, նաև [[քիմիական անալիզ]]ում և [[Բժշկություն|բժշկության]] մեջ որպես [[հականեխիչ]] և [[դաբաղ]]ող նյութ («լյապիս»)։:։։
 
[[Կատեգորիա:Քիմիա]]