«Խնուս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →Պատմություն: clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3), ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 2.
== Աշխարհագրություն ==
Գտնվում է [[Արածանի]]ի աջակողմյան վտակ Խնուսի գետի ափին, [[Բյուրակնյա]]ն լեռների արևելյան ստորոտում, հյուսիսից և հարավից աղեղնաձև ձգվող լեռնաճյուղերով սահմանափակված Խնուսի գոգավորության արևմտյան մասում, ձորահովտում, որի կենտրոնում բարձրանում է քարքարոտ, խիստ զառիվեր լանջերով մի լեռ։ Հենց այդ լեռան վրա էլ հիմնված են Խնուսի ամուր բերդը և նոր ժամանակներում կառուցված թուրքական պահակակետը։ Դրա ստորոտով հոսում է Խնուսի
Հնում Խնուսը [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] աշխարհի [[Վարաժնունիք]] գավառի կենտրոնն էր։ Ոմանք այն տեղադրում են նույն աշխարհի Հարք, ոմանք էլ Տվարածատափ (այժմ՝ Կարայազ) գավառում, որ անընդունելի է։
== Բնակչություն ==
Խնուսի միջին դարերի բնակչության քանակի մասին ուղղակի տեղեկություններ չկան, իսկ անուղղակի նկարագրություններից երևում է, որ այդ ժամանակներում այն բավական խոշոր բնակավայր է եղել։ 19-20-րդ դ. բնակչության քանակի վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են։ Թուրքական պաշտոնական վիճակագրական աղբյուրներում արևմտյան Հայասաանի մյուս քաղաքների պես Խնուսի բնակչության քանակը միտումնավոր պակասեցված է։ Անհատ հեղինակների ավելի արժանահավատ վկայություններով 1800-1830-ական թթ. Խնուսի բնակչության թիվը հասնում էր 5 000 մարդու, որի 80%-ը (4 000-ը) հայեր էին, 1830 - 1850–ական թթ՝ 6 000 մարդու, որից 3 000-ը՝ հայեր։ Հետագա տասնամյակներում թուրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է։ 1909 թ. Խնուսի 900 տներից հայկական էր միայն 325 տունը (2163 բնակչով)։ 1914 թ. նրա 8 000 բնակչից հայեր էին միայն 2 000-ը։ 1915 թ. [[Մեծ եղեռն]]ի հետևանքով Խնուսի գավառակի հազարավոր բնակչության հետ բնաջնջվեց նաև քաղաքի հայությունը
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասնավորապես ձիաբուծությամբ, արհեստագործությամբ և առևտրով։ Հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին։
Տող 12.
Հնում մինչև 8-րդ դ Խնուսի շրջանում իշխել են [[Մամիկոնյաններ]]ը, այնուհետև կայսիկները, Մերվանյանները, Խլաթի Շահարմենները , ապա՝ սելջուկներն ու մոնղոլները։ 1555-ի բաժանմամբ անցել է թուրքական տիրապետության տակ։ 18-րդ դ. մտել է Բայազետի փաշայության Խնուսի հյուքյումեթության մեջ։ Հետագայում մինչև 1829 թ. թեև մտնում էր Էրզրումի փաշայության մեջ, բայց հարևան (Մուշի, Սասունի) գավառների հետ ուներ կիսանկախ վիճակ։ 19-րդ դ 60-ական թթ վարչական նոր բաժանմամբ նորից մտցվում է Էրզրումի նահանգի մեջ, այս անգամ որպես գավառակ (կազա), թեև այս և հետագա շրջաներում ևս շատերի կողմից շարունակում է անվանվել գավ։
Խնուսը բաժանված էր թաղերի, գետի աջ ափին էին գտնվում Խառտալարը, Ճսթմահլեն, Բաղջեն և Բերդը,
19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբներին Խնուսի մշակութային և ազգային կյանքը բավական եռուն էր։ Այստեղ Ս.Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցչով։ Դպրոցն ուներ նորակառույց, քարաշեն բարեկարգ
{{Խնուսի գավառ}}
|