«Աթլետիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջված պատկերի հեռացում
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (13), → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Աթլետիկական վարժությունները իրենց ծագման պատմությամբ տանում են հին աշխարհի խորքերը։ Հայտնի է, որ այնպիսի վարժություններ, ինչպխիսիք են վազքը, ցատկերը, նետումները, որպես բնականորեն անհարաժեշտ գործողություններ, հին ժամանակներից մարդը սկսել է կիրառել ամենօրյա կյանքում, աշխատանքում, կենցաղում։ Վազքը, ցատկերը և նետումները զգալի զարգացման են հասել [[Հին Հունաստան]]ում, որոնք կազմել են հունական օլիմպիական խաղերի հիմքը։
 
Ժամանակակից աթլետիկան ամենից առաջ ճանաչում է գտել [[Անգլիա]]յում։ 1837-ին Ռեգբի քաղաքում տեղի է ունեցել քոլեջի աշակերտների վազքի առաջին մրցումները`մրցումները՝ մոտավորապես 2 [[կմ]] տարածությունում։ Շուտով այդպիսի մրցումներ են անցկացվում [[Լոնդոն]]ում, [[Քեմբրիջ]]ում, [[Օքսֆորդ]]ում և այլուր։ Աստիճանաբար մրցումների ծրագրերը համալրվում են կարճ վազքերով, արգելավազքով, ծանրության նետումով։ 1851-ից ավելացան նաև հեռացատկն ու բարձրացատկը։ Անգլիայում աթլետիկայի հետագա զարգացմանը նպաստեց այն փաստը, որ 1864-ից սկսած յուրաքանչյուր տարի սկսեցին անցկացնել աթլետիկական մրցումներ ուսանողության միջև։ Այդ մրցումների ծրագրի մեջ մտնում էր վեց վազքային և երկու ցատկային ձև։ Ի դեպ, այդ ծրագիրը բավականին երկար ժամանակ մնաց անփոփոխ։ Արդեն 19-րդ դարի վերջին ծրագրի մեջ ավելացվեց գնդի հրումը և մուրճի նետումը։ 1880-ինԱնգլիայում ստեղծվում է աթլետիկական սիրողական ասոցացիա, որը բրիտանական կայսրության սահմաններում ստանում է ալետիկայի գծով բարձրակարգ օրգանի կարգավիճակ։
 
1870-ականներից [[Ֆրանսիա]]յում նույնպես սկսում է զարգանալ աթլետիկան, նախ զինվորական լիցեյներում, հետագայում նաև ուսանողության շրջանում։
Տող 19.
== Մրցումների տեսակները ==
 
Աթլետիկան բաղկացած է հինգ բաժիններից`բաժիններից՝ քայլք, վազք, ցատկեր, նետումներ և բազմամարտ, որոնք իրենց հերթին բաժանվում են շատ ձևերի և խմբերի։
 
== Աթլետիկան օլիմպիական խաղերում ==
 
Հին հունական օլիմպիական խաղերի սկիզբը համարվում է [[մ.թ.ա. 776]]-ը։ Առաջին օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված էր միայն մեկ ձև`ձև՝ [[Ստադիոդրոմ]] կոչվող վազքը, որը հավասար է 192 մ 27 սմ։ Այսպես շարունակվեց մինչև [[մ.թ.ա. 724]]-ը։ Թվով 14-րդ խաղերում մտցվեց նաև երկու ստադիոդրոմ վազքը`վազքը՝ 384 մ 54 սմ։ Ավելի ուշ ավելացավ նաև երկար տարածություն`տարածություն՝ 24 ստադիոդրոմ վազքը, որը հավասար էր 4614 մ 48 սմ։ [[մ.թ.ա. 708]]-ին ծրագրի մեջ մտավ [[հնգամարտ]]ը, որի մեջ մտնում էր [[վազք]]ը, [[հեռացատկ]]ը, նիզականետումը, սկավառականետումը և ըմբշամարտը բռնցքամարտի հետ։ Օլիմպիական խաղերը տևեց մինչև [[մ.թ.ա. 395]]-ը։
 
19-րդ դարի վերջում, աթլետիկան, ինչպես նաև շատ մարզաձևեր, ձևավոևվել էին և անհրաժեշտություն էր առաջացել վերականգնել հին օլիմպիական խաղերը։ Նոր օլիմպիական խաղերի կայացմանը մեծապես նպաստեց ֆրանսիացի [[Պիեռ դե Կուբերտեն]]ը։
 
1896-ի Աթենքի օլիմպիական խաղերի ծրագրում աթլետիկան ներկայացված էր ընդամենը 13 ձևով և բնական էր, որ ցուցաբերած արդյունքները նույնպես ցածր էին։ Աստիճանաբար ավելացան ինչպես խաղերին մասնակցող երկրների քանակը, այնպես էլ աթլետիկական ձևերը և ցուցաբերած արդյունքները։ Կանայք նույնպես զբաղվել են աթլետիկայով։ Դեռ 1916-ին անց են կացվել կանանց միջազգային մրցումներ։ Սակայն կանանց աթլետիկան միայն 1928-ին մտավ օլիմպիական ծրագրի մեջ, այն էլ ընդամենը 5 ձևով`ձևով՝ վազք 100, 800, 4x100, սկավառականետում և բարձրացատկ։ Տարեց տարի ավելանում էին խաղերում ընդգրկված աթլետիկական ձևերը։ 1956-ին Մելբուռնում անցկացված խաղերի ծրագրում, արդեն տեղ էր գտել տղամարդկանց 24 և կանանց 9 աթլետիկական ձև։
 
1952-ին օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Խորհրդային Միության մարզիկները, որոնք փոխեցին ուժերի ընդհանուր հարաբերությունները։ 1960-ի Հռոմի օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկյան աթլետները առաջին անգամ պարտություն կրեցին ԽՍՀՄ-ի աթլետներից, որոնք հաջող հանդես եկան և նվաճեցին 11 ոսկե մեդալ։
 
Օլիմպիական խաղերի պատմությունը հարուստ է սպորտային ազնիվ պայքարի և մարզական բարձր արդյունքների ցուցաբերման բազմաթիվ օրինակներով։ Դրանցից է ամերիկացի հանրաճանաչ աթլետ [[Ջեսի Օուենս]]ի արագավազքը և հեռացատկը։ Արագ վազքի համար նրան անվանում էին «սև նետ» (նա սևամորթ էր)։ Այդ հիանալի աթլետը 1936-ին, մասնակցելով Բեռլինում անցկացված օլիմպիական խաղերին, նվաճեց 4 ոսկե մեդալ, հաղթելով 100, 200, հեռացատկ և 4x100 մ ձևերում։ Նույպիսի հաջողության հասավ 1984-ին [[Լոս Անջելես]]ում, կրկին ամերիկացի, 20-րդ դարի լավագույն աթլետ [[Կարլ Լյուիս]]ը, միայն մի տարբերությամբ, որ բացիայդ խաղերի 4 ոսկե մեդալներից, տաղանդավոր մարզիկը հետագայում ևս նվաճեց 5 ոսկե մեդալ։ Մարզական երկարակեցության և կամային բարձր ցուցանիշների դրսևորման հիանալի օրինակ կարող են ծառայել ամերիկացի սկավառականետորդ [[Արթուր Օրտեր]]ը, որը 4 օլիմպիական խաղերի անընդմեջ չեմպիոն է և ռուս եռացատկորդ [[Վիկտոր Սանեև]]ը։ Վերջինս երեք անգամ դարձավ չեմպիոն, սահմանելով համաշխարհային ռեկորդ, իսկ չորրորդ անգամ նվաճեց արծաթե մեդալ։ Չեխ վազորդ [[Էմիլ Զատոպեկ]]ը դեռևս հեռավոր, 1952-ին Հելսինկիում նվաճեց 3 ոսկե մեդալ`մեդալ՝ 5 կմ, 10 կմ և մարաթոնյան վազքում։
 
== Աթլետիկայի զարգացման պատմությունը Հայաստանում ==
Տող 37.
Պատմականորեն ապացուցված է , որ 1912-ի Ստոկհոլմյան օլիմպիադայում աթլետիկայի մրցումներին մասնակցել են ազգությամբ հայ Մ. Մկրյանը, Վ. Փափազյանը, Մ.Մալումցյանը, սակայն նրանք հանդես են եկել այլ երկրների հավաքականների կազմում։
 
Հայաստանի տարածքում առաջին աթլետիկական խումբը բացվել է 1917-ին [[Ալեքսանդրապոլ]] (այժմ`այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Խմբի հիմնադիրն է եղել Առևտրի Վարժարանի բնագիտության ուսուցիչ [[Մարտին Մարգարյան]]ը։ Չնայած խմբի պարապմունքներն ընթացել են կանոնավոր կերպով և մարզիկներից ոմանք`ոմանք՝ [[Հարություն Յաղջյան]], [[Իգոր Պուխլովիցկի]], [[Հարություն Գարգալոյան]], հասել են այն ժամանակվա համար որոշակի հաջողությունների, այնուամենայնիվ, նյութական և բարոյական աջակցություն չլինելու պատճառով խմբակի գործունեությունը դադարեցվում է։
 
=== Խորհրդային շրջան ===
 
1926-ին անց է կացվում Համահայաստանյան 1-ին սպարտակիադան։ Սպարտակիադայի ծրագրի մեջ ընդգրկված էր աթլետիկական 23 ձև, որից 8-ը`ը՝ կանանց համար։ Մեր աթլետները պատրաստվում էին 1928-ին [[Մոսկվա]]յում կայանալիք ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադային։ Հայաստանը գտնվում էր [[Անդրֆեդերացիա]]յի կազմում։ Երեք հանրապետությունների (Հայաստան, [[Վրաստան]], [[Ադրբեջան]]) թիմը ընտրելու նպատակով 1927-ին [[Թբիլիսի]]ում անցկացվեցին ընտրական մրցումներ։ Հայաստանի հինգ աթլետներ ընդգրկվեցին Անդրֆեդերացիայի թիմի կազմում։ Աթլետներից հաջող մասնակցեցին [[Գրիգոր Ալավերդյան]]ը` 5 կմ վազք, [[Սերգո Համբարձումյան]]ը` գնդի հրում և [[Արամ Տեր-Հովհաննիսյան]]ը` սկավառականետում ձևերից։
 
Ինչպես սպորտի շատ ձևեր, այնպես էլ աթլետիկան իր հիմնական զարգացումն ապրեց [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո։ Հայաստանցի աթլետներից առաջինը, որը ԽՍՀՄ առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ (1950) նիզականետումից` 68 մ 4 սմ և ընդգրկվեց օլիմպիական թիմի կազմում, [[Իվան Սոտնիկով]]ն էր։ 1951-ին ԽՍՀՄ երիտասարդական չեմպիոն դարձավ [[Վարդան Հովսեփյան]]ը։
Տող 47.
Սկսած 1955-ից Հովսեփյանը իրեն հավասարը չունեցավ [[Եվրոպա]]յում։ Նա չորս անգամ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և ռեկորդակիր։ 1958-60-ին 3000 մ [[խոչընդոտավազք]]ից և 8000 մ [[կրոսավազք]]ից ԽՍՀՄ չեմպիոն դարձավ [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ]]ի ուսանող [[Ալեքսեյ Կոնով]]ը, որը մասնակցեց Հռոմի օլիմպիական խաղերում։
 
Այդ տարիներից աթլետիկան հանրապետությունում սկսեց թափ առնել։ [[Ֆաինա Մելնիկ]]ը 11 անգամ աշխարհի ռեկորդ սահմանեց, 1972-ին դարձավ Մյունխենի օլիմպիադայի չեմպիոն և երկու անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն աթլետուհի։ 1970-ականների վերջերից բարձր մարզական արդյունքներով աչքի ընկավ [[Արտաշես Միկոյան]]ը։ Նա 3000 մ խոչընդոտավազքում դառնում է մի շարք միջազգային խոշոր մրցումների հաղթող։
 
1987-ին արագավազորդ Հ. Մկրտչյանը և սկավառականետորդ Գ. Բարսեղյանը ԽՍՀՄ երիտասարդական թիմի կազմում մասնակցեցին հունական [[Սալոնիկե]] քաղաքում անցկացված աշխարհի առաջնությանը և Հայաստան վերադարձան արծաթե մեդալներ նվաճած։
 
Խորհրդային տարիներին հատկապես ակնառու էին մեր հեռացատկորդների նվաճումները։ Հայազգի [[Իգոր Տեր-Հովհաննիսյան]]ը երկու անգամ սահմանեց աշխարհի ռեկորդ (1962-67-ին), հինգ անգամ մասնակցեց օլիմպիական խաղերի`խաղերի՝ դառնալով մրցանակակիր։ 1983-ին գյումրեցի [[Հովհաննես Ստեփանյան]]ը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։ Մեկ ուրիշ գյումրեցի`գյումրեցի՝ [[Ռոբերտ Էմմիյան]]ը բազմաթիվ ռեկորդներ սահմանեց այդ ձևում, իսկ 1987-ին ցույց տվեց ֆանտաստիկ արդյունք`արդյունք՝ 8 մ 86 սմ։ Բարձր արդյունքներով աչքի ընկան նաև Գ. Պետրոսյանը, Ա. Մինասյանը, Վ. Մովսիսյանը, Մ. Դանիելյանը, Շ. Պողոսյանը, որոնք հաղթահարեցին 8 մետրի սահմանը։ Աչքի ընկան նաև մեր եռացատկորդները։ Նախ, Պ. Գրիգորյանը 16 մ 98 սմ արդյունքով դարձավ ԽՍՀՄ սպարտակիադայի մրցանակակիր, ապա [[Կանադա]]յում անցկացված աշխարհի առաջնության մրցումներում գրավեց 7-րդ տեղը։
 
=== Անկախության շրջան ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթլետիկա» էջից