«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ,գ → , գ (2), ,ս → , ս oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (31) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Կիլիկիայում գրված և մեզ հասած ձեռագրերի մեծ քանակը վկայում է , թե որքան կարևոր նշանակություն էր տրվում ձեռագրերի ստեղծմանը, հավաքմանն ու պահպանմանը։ Ձեռագրերի հիշատակարանները վկայում են Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Հովհաննես Արքայեղբոր, թագուհի Կեռանի, Հեթում Բ-ի, կաթողիկոս Կոստանդինի, Սմբատ Սպարապետի և այլոց պատվերով գրված ու պատկերազարդված շատ մատյաններ։ Հեթում Բ-ի հասած վերջին շքեղ ձեռագիրը 1295թ. Աստվածաշունչն էր, որը գլուխների է բաժանված։
 
12-րդ դարի 2-րդ կեսից և 13-րդ դարում բացվում են Դրազարկի, Սկևռայի, Ակների, Գռների, Բարձրբերդի և Հռոմկլայի մանրանկարչական դպրոցները, որտեղ աշխատել են բազմաթիվ նկարիչներ`նկարիչներ՝ Գրիգոր Մլիճեցին, Կոստանդինը, Վարդանը, Կիրակոսը, Հավհաննեսը, Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը և ուրիշներ։
 
Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի- Հաղբատի, Գլաձորի, Վանի, Մեծոփի, Տաթևի, Երզնկայի, Կարին-Էրզրումի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ նկարիչներ Ստեփանոսը, Իգնատիոսը, Մարգարեն, Գրիգոր Ծազկողը, Մոմիկը (13-14-րդ դար), Ավագը, Թորոս Տարոնացին (14-րդ դար,) Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (14-15-րդ դար), Գրիգորիսը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին և այլք։
Տող 13.
Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները և օգտագործելով հարևան երկրների, մանավանդ, բյուզանդական արվեստի նվաճումները, Կիլիկիայի նկարիչները ստեղծում են գրքի գեղարվեստական ձևավորման առանձնահատուկ ոճ, որին բնորոշ են նրբագեղ ձևերն ու գունային համադրությունները։ Կիլիկյան մանրանկարիչների մոտ բարձր զարգացման է հասնում զարդանկարչությունը, որը շատ բազմազան է և երբեք չի կրկնվում։
 
Լամբրոնյան հոգևոր կենտրոն Սկևռան 12-րդ դարի 2-րդ կեսից դարձավ կիլիկյան մանրանկարչության հիմնական օջախներից մեկը։ Մեզ հայտնի են Սկևռայում աշխատող երեք մանրակնարիչներ`մանրակնարիչներ՝ Վարդանը, Կոստանդինը և Գրիգոր Մլիճեցին։ Վարդանի ստեղծագործությունները չեն պահպանվել։ Կոստանդինի աշխատանքներից հայտնի է Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում գտնվող 1193թ. Ավետարանը`Ավետարանը՝ նակարազարդված Ներսես Լամբրոնացու կողմից։ Գրիգոր Մլիճեցու հետ է կապվում 4 կամ 5 ձեռագիր։ Նրա գործերից ամենանշանավորը Երևանի Մատենադարանում պահվող 1173թ. Գրիգոր Նարեկացու « Մատյան ողբերգության» երկի պատկերազարդումը։ Նա Գրիգոր Նարեկացուն պատկերել է 4 անգամ տարբեր մեկնաբանություններով, Նարեկացին`Նարեկացին՝ փիլիսոփա, Նարեկացին`Նարեկացին՝ աղոթող, Նարեկացին`Նարեկացին՝ ճգնավոր և Նարեկացին`Նարեկացին՝ Քրիստոսից օրհնվելիս։
 
12-րդ դարի վերջին տասնամյակի կիլիկյան մանրանկարչությունը բնութագրող հուշարձաններից է 1193թ. Կոստանդին նկարիչի ձեռքով պատկերազարդված Ավետարանը և 1197թ. Գրիգոր Մլիճեցու « Լվովի ավետարանը»։
 
12-րդ դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով։ Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել։ 1113թ.-ին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում ակնհայտ է Մեծ Հայքի ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից`հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը`արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են։
 
13-րդ դարի Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններն են, որոնք հիմնականում հետևել են 12-րդ դարի ավանդույթներին. նորությունը նրբագույն զարդամոտիվների հարստությունն է, խորանների վերևում և լուսանցքներում պատկերված են աքաղաղներ, մոմակալներ, սիրամարգեր, նռնենիներ ու արմավենիներ, սափորներից ելնող բուսազարդեր և այլն։
 
13-րդ դարի 2-րդ կեսից լայն գործունեություն են ծավալում Ակների, Գռների և Բարձրբերդի գրչատները։ Այս վանքերի մատենական գեղանկարչության բարգավաճումը կապվում է Հեթում Ա թագավորի եղբոր`եղբոր՝ Հովհաննես եպիսկոպոսի անվան հետ։ Միայն նրա պատվերով գրվել և պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, հաճախ էլ ձեռագրերը նա ինքն էր արտագրում`արտագրում՝ հավանաբար և ծաղկազարդում։ Մի շարք մանրանկարիչներ ու գրիչներ Հովհաննես Արքայեղբորը համարում են իրենց ուսուցիչը։ Հովհաննես եպիսկոպոսի անվան հետ կապված պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը հանդիսանում էին առաքյալներ, մարգարեներ և այլ սրբերի կամ անձանց առանձին պատկերներ։
 
Տնտեսական վերելք ապրող քաղաքներում առաջ եկած նոր մանրանկարիչները ձգտում էին արվեստի մեջ ներմուծել աշխարհիկ մոտիվներ և ավետարանական թեմաների մեջ դնել յուրօրինակ մեկնաբանություն։ Այդպիսիք են մանրանկարիչ Մարգարեի ձեռքով 1211թ. պատկերազարդված « Հաղբատի ավետարանի» մանրանկարները։ Ձեռագիրը պատվիրել են Սահակ և Առաքել եղբայրները։ Մեկ ուրիշ խորանի վրա Մարգարեն պատկերել է նվագող պատանի, իսկ երկրորդ խորանում`խորանում՝ մի աղջիկ և մի երիտասարդ։ «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» մանրանկարում ավետարանական զրույցը հիշեցնում է հանդիսավոր ծիսական երթ միջնադարյան մեծ քաղաքի փողոցում։
 
Բուն Հայաստանի մանրանկարչության նախորդ շրջանի ավանդույթներն իրենց հետագա զարգացումն են գտել Գրիգորի գործերում, որոնց թվում աչքի է ընկնում 1232թ. նկարազարդված «Թարգմանչաց ավետարանը»։
Տող 30.
 
Ռոսլինը 12-րդ դարի կեսի կիլիկյան մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Ապրել և աշխատել է Հռոմկլայում։ Աշակերտել է Հռոմկլայի նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին։ Պահպանվել են Թորոս Ռոսլինի 7 ձեռագիր մատյաններ. 1256թ-ի «Զեյթունի Ավետարանը», 1268թ-ի « Մալաթիայի Ավետարանը», 1260թ-ի, 1262թ-ի, 1265թ-ի Ավետարանները և 1266թ-ի « Մաշտոցը», 1262թ-ի «Սեբաստիայի Ավետարանը»։
Թ. Ռոսլինին են վերագրվում ևս 3 ձեռագրերի`ձեռագրերի՝ 1250-ական թթ. Սկզբի Ավետարանի, Հեթում Ա-ի 1266թ-ի Ավետարանի մասերի և 1260-ական թթ. «Վասակ իշխանի Ավետարան»-ի մանրանկարները։
 
Նրան հովանավորել և ձեռագրեր են պատվիրել հայոց Հեթում Ա և Լևոն Գ թագավորները, Կոստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսը, Կիլիկյան Հայաստանի աշխարհիկ և հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Նրա անվան հետ է կապված հայկական գրչարվեստում մինչ այդ աննախադեպ պատկերազարդման շարքերի ընդարձակումը։ Թորոս Ռոսլինի մանրանկարները պատկերում են ոչ միայն քրիստոնեական 12 հիմնական պատկերագրական թեմաները, այլև`այլև՝ հաճախ, քայլ առ քայլ հետևելով ավետարանական ողջ պատմությանը , ներառվում են տեքստի սյունակներում և լուսանցքներում։
 
Ավետարանական շարքի հիմնական տեսարաններում Թորոս Ռոսլինն ընդհանուր առմամբ հետևել է հայկական արվեստում ընդունված պատկերագրության նորմերին, երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել է միայն պատկերագրման տեսակը կամ, հազվադեպ, ընդունել բյուզանդական հորինվածքները։ Նա ծանոթ է եղել նաև տարբեր երկրների և ժողովուրդների, մասնավորապես հարևան խաչակրաց պետությունների ձեռագիր մատյաններին։ Դրա վկայությունն են պատկերագրական այնպիսի օրինակներ, ինչպես Զեյթունի և Սեբաստիայի Ավետարանների դեկորատիվ թերթերում`թերթերում՝ Աստծո գառը խաչով, կամ « Մալաթիայի Ավետարան»-ի «Խաչելությունում»` եկեղեցին և սինագոգը խորհրդանշող պարեգոտներ կրող պատկերները` թագերով ու դրոշներով։ Բայց դրանք նշանակալի դեր չեն խաղացել Ռոսլինի ոչ պատկերագրություններում , ոչ էլ մանրանկարների ոճում։
 
Հիմնականում հենվելով հայկական և բյուզանդական պատկերագրության վրա`վրա՝ նկարիչը միանշանակ իր պատկերազարդումներում ներառել է բազմաթիվ նորություններ`նորություններ՝ ստեղծագործաբար մոտենալով իր առջև դրված խնդիրներին։ Թորոս Ռոսլինը ոչ միայն նկարազարդել է ավետարանական պատմության այս կամ այն դրվագը`դրվագը՝ համաձայն պատկերագրության ավանդույթի, այլև մի շարք դեպքերում զուգահեռներ է անցկացրել հին կտակարանային տեքստերի հետ, ի հայտ բերել դրանց հիանալի իմացությունը, ստեղծել գեղանկարչական մեկնության ինքնատիպ օրինակներ։ Այսպես. նա հին կտակարանային մարգարեներին տեղադրել է ավետարանական առանձին տեսարաններում և խորանների ճակատամասերում, որտեղ նրանք բռնած պահում են իրենց մարգարեական գրությունների ոլորաթերթերը`ոլորաթերթերը՝ հիշեցնելով, որ Քրիստոսի կյանքի իրադարձությունները մարգարեացված են Հին կտակարանում։
 
Թորոս Ռոսլինի մանրանկարների պատկերագրության ամենահատկանշական ու գրավիչ գիծը ավետարանական պատմություններին նոր հայացքով նայելու ձգտումն է ։ Նա Քրիստոսին ներկայացրել է որպես կենդանի մարդ`մարդ՝ շրջապատված չար ու բարի մարդկանցով։ Դարերով սրբագրված կանոններում մտցրել է ժամանակի իրողություններն արտացոլող բազմաթիվ տարրեր։ Նույնիսկ քրիստոսաբանական շարքի առավել կանոնակարգված գլխավոր տեսարաններին Թորոս Ռոսլինը տվել է կենդանություն`կենդանություն՝ բնական կեցվածքներով ու դեմքերի արտահայտություններով, հաղորդել տարբեր հուզական և հոգեկան վիճակներ։ Չարչարանքների շարքի տեսարաններում նկարիչը մեծ վարպետությամբ է հաղորդել կատարվածի դրամատիզմը, գործող անձանց խոր, սակայն, զուսպ զգացմունքները։ Նա բնական երանգավորում է հաղորդել այնպիսի խարհրդապաշտական և խորհրդանշական տեսարանի, ինչպիսին է Պայծառակերպությունը, որտեղ համոզիչ կեցվածքով պատկերված են ոչ միայն արտասովոր տեսիլքից զարմացած առաքյալները, այլև Քրիստոսի հետ հանգիստ, մտերմիկ զրուցող Եղիան և Մովսեսը։ Ազատ մտածողությամբ առանձնանում են պատմողական շարքի տեսարանները։ Այսպես « Մոգերի վերադարձում» զորքի ուղեկցությամբ հեծյալ մոգերի սրընթաց արշավի պատկերը ստեղծվել է նկարիչի բազմիցս տեսած`տեսած՝ Կիլիկիայի հայոց արքայի և իշխանների գլխավորած հեծելախմբերի տպավորության տակ։ «Վասակ իշխանի Ավետարան»-ի «Հաղորդություն»-ում առաքյալների հետևում պատկերված փակ վարագույրը հայկական եկեղեցիներում ընդունված արարողակարգից է։
 
Ռոսլինի արվեստի համար հատկանշական է այն, որ նա նույնությամբ չի կրկնել միևնույն հորինվածքը։ Նրա մանրանկարներում առանձնակի տեղ են գրավում արքայազն Լևոնի 2 դիմանկարները։ Առաջին մանրանկարում պատանի թագաժառանգը կանգնած է կամարի տակ`տակ՝ գլխավերևում զույգ հրեշտակներ, երկրորդում`երկրորդում՝ պսակադրության
առիթով պատվիրված 1262թ-ի Ավետարանում, նա պատկերված է կնոջ`կնոջ՝ Կեռանի հետ։
 
Թորոս Ռոսլինի գեղանկարչությունը դասում են միջնադարյան քրիստոնեական արվեստի ամենաառաջավոր և բարձրագույն նվաճումների շարքը։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել հայկական գրքային գեղանկարչության հետագա զարգացման վրա։
Տող 57.
Անսովոր փոքր չափերով ձեռագրում Մոմիկը վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն։
 
1305-1306թթ. Մոմիկը Նորավանքում կերտել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակը հավերժացնող խաչքարը, իսկ 1308թ. 2 խաչքար Թամթա խաթունի հանձնարարությամբ։ Այս շրջանում է, որ նրա տեսողությունը վատացել է ու թեև 1337թ. մի ձեռագրի հիշատակարանում նա գրել է , որ աչքերը լավացել են, սակայն փաստ է, որ Մոմիկը այլևս չի վերադարձել մանրանկարչությանը, ամբողջովին կլանվելով քանդակով և ճարտարապետությամբ։ Նրա ճարտարապետական առաջին վավերական գործը վերսլաց համաչափություններով, դարչնագույն տուֆից կերտված Արենի կենտրոնագմբեթ եկեղեցին է 1321թ.։ Այստեղ Մոմիկը հրաժարվել է արմատական ավանդատներից`ավանդատներից՝ գմբեթակիր կամարները հենելով մույթերին։
Արենի եկեղեցի։ Կառուցվել է 1321թ.։ Ճարտարապետ`Ճարտարապետ՝ Մոմիկ։
 
Նրան են վերագրվում Տաթևի վանքի Սբ Գրիգոր փոքր (1295թ.) և Եգեզիսի Զորաց (1320-ական թ.) եկեղեցիները։ Մոմիկի մանրանկարները, քանդակագործական և ճարտարապետական գործերն առանձնանում են բացառիկ բարձր արվեստով։ Օժտված լինելով աստվածաբանական հարուստ գիտելիքներով`գիտելիքներով՝ նա իր հորինվածքները կառուցել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն`երբեմն՝ աննախադեպ մտահղացումներով։ Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում։ Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը։
 
==Թորոս Տարոնացի==
 
Ծնվել է Տարոնի Մուշ քաղաքում։ Սովորել է Գլաձորի համալսարանում`համալսարանում՝ րաբունապետ Եսայի Նչեցու մոտ։ Մեզ են հասել 1307-1346թթ. Թորոս Տարոնացու նկարազարդած 24 ձեռագրեր, որոնցից 11-ը պահվում են Մատենադարանում։ Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը « Եսայի Նչեցու Ավետարան»-ն է։
 
«Եսայի Նչեցու Ավետարան»։
 
Տարոնացու լավագույն ստեղծագործությունների թվին են պատկանում նկարազարդ 2 Աստվածաշունչ, 2 Ավետարան և մեկ Ճաշոց։ Օգտվելով լատինական օրինակներից և կրելով կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը`ազդեցությունը՝ Թորոս Տարոնացին յուրովի է վերարտադրել տեսածը, գրեթե անփոփոխ թողնելով իր ոճը։ Նրա ստեղծագործության մեջ մաքուր զարդանկարչական տարրերի առկայությունն ու արտաքին գունային տպավորություն ստեղծելու ձգտումը որոշ առումով հետին պլան են մղում երևույթների ներքին էության բացահայտումը։ Հատկապես տպավորիչ են մեծ, նշաձև աչքերով, շեշտված աղեղնաձև հոնքերով կերպարները։ Չնայած, դրան, Թորոս Տարոնացու արվեստը գրավիչ է իր անկեղծությամբ ու գեղանկարչական տարրերի առկայությամբ։
 
== Սարգիս Պիծակ==