«Բժիշկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ →‎Բժշկի մասնագիտությունը: clean up, փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Բժշկի մասնագիտությունը ==
Բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, քանի որ նրան է վստահվում մարդու համար ամենաթանկը`ամենաթանկը՝ մարդու կյանքն ու առողջությունը, հետևաբար բժշկին անհրաժեշտ են ինչպես բժշկագիտության խորը իմացություն, այնպես էլ կլինիկական մտածելակերպով օժտվածություն։ Դա է պատճառը, որ բոլոր մասնագիտությունների մեջ բժշկական կրթությունը ամենաերկարատևն է և ամենախրթինը, իսկ հետագայում`հետագայում՝ արդեն որպես կայացած մասնագետ, բժիշկը պարտավոր է մինչև կյանքի վերջ սովորել, թարմացնել ու խորացնել գիտելիքները, լինել տեղեկացված ամեն վայրկյան զարգացող ու փոփոխվող բժշկական աշխարհում։ ՀՀ-ում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ն է։ Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը։ Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները (Անատոմիա, Հյուսվածաբանություն, Ֆիզիոլոգիա, Կենսաքիմիա, Բժշկական տերմինաբանություն, Ախտաֆիզիոլոգիա, Ախտաբանական անատոմիա, Դեղագիտություն, Բժշկական մանրէաբանություն, հիգիենա և այլն), իսկ բակալավրիատի մնացած տարիներին`տարիներին՝ կլինիկական գիտությունները (Ներքին հիվանդություններ, [[Վիրաբուժություն]], [[Ուրոլոգիա]], Մանկաբարձություն և գինեկոլոգիա, [[Մանկաբուժություն]], Սրտաբանություն, և այլն)։ Այնուհետև ևս 2 տարի իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում, որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար։ Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա)` բժշկագիտության որևէ նեղ բնագավառում: Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն): Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը: Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում (կլինիկաներում):
 
Միայն բժշկական կրթությունը դեռևս բավարար չէ որակյալ և ժամանակակից բժշկի պաշտոնը ստանձնելու համար. բժիշկ-մասնագետին անհրաժեշտ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հոգատարությունը, դիտողականությունը, անձնվիրությունը, անսահման բարությունը, ուրիշին օգնության հասնելու ձգտումը,ինչպես նաև ներքին բարձր կուլտուրան: Ինչպես ասել է իսպանացի նշանավոր բժիշկ Խոսե դե Լյատումենդին. «Միայն բժշկություն իմացող բժիշկը նույնիսկ բժշկություն էլ չգիտե»։ Բժիշկը պետք է գերազանց տիրապետի միջանձնային հարաբերությունների նրբություններին, չէ որ նա գործ ունի հիվանդ մարդու հետ, ում նկատմամբ անհրաժեշտ է լինել չափազանց նրբանկատ ու ներողամիտ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բժիշկ» էջից