«Կոնցենտրացիա (այլ կիրառումներ)»–ի խմբագրումների տարբերություն

բազմիմաստության փարատման էջ
Content deleted Content added
Նոր էջ «Կոնցենտրացիա (նոր լատ. concentratio, լատ. con (cum)- միասին, հետ և centrum — կենտրոն, կենտրոնակետ, առանցքակետ) ...»:
(Տարբերություն չկա)

21:01, 4 հունվարի 2014-ի տարբերակ

Կոնցենտրացիա (նոր լատ. concentratio, լատ. con (cum)- միասին, հետ և centrum — կենտրոն, կենտրոնակետ, առանցքակետ) քիմիայում, մեծություն, որն արտահայտում է տվյալ բաղադրամասի հարաբերական քանակությունը ֆիզիկա-քիմիական համակարգում (խառնուրդում, լուծույթում, միահալույթում): Կոնցենտրացիայի արտահայտման եղանակներն են.

Բաժնային կոնցենտրացիա ըստ զանգվածի, որը տվյալ բաղադրամասի հարաբերությունն է համակարգի ամբողջ զանգվածին, այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի տոկոսային կոնցենտրացիա՝ ըստ զանգվածի:

Ատոմական (մոլային) բաժնային կոնցենտրացիան տվյալ բաղադրամասի գրամ-ատոմների (մոլերի) հարաբերությունն է համակարգի գրամատոմների (մոլերի) ընդհանուր թվին: Այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի կոնցենտրացիան՝ արտահայտված ատոմական (մոլային) տոկոսներով:

Ծավալային բաժնային կոնցենտրացիան տվյալ բաղադրամասի ծավալի հարաբերությունն է համակարգի ամբողջ ծավալին, այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի կոնցենտրացիա՝ արտահայտված ծավալային տոկոսներով:

Հեղուկ համակարգերի կոնցենտրացիան արտահայտում են

  • տոկոսներով, որը ցույց է տալիս, թե 100 գ լուծույթում քանի գ նյութ է լուծված
  • մոլյարությամբ՝ 1 լ լուծույթում լուծված նյութի մոլերի թիվը
  • նորմալությամբ՝ 1 լ լուծույթում լուծված նյութի գրամ-համարժեքների թիվը
  • մոլալությամբ՝ 1000 գ լուծիչում լուծված նյութի գրամմոլերի թիվը
  • տիտրով՝ 1 մլ լուծույթում եղած գործող կամ որոշվող նյութի գ-ների թիվը:

Գործնականում կոնցենտրացիայի որոշման համար սովորաբար օգտագործում են քանակական վերլուծության մեթոդները, ինչպես նաև որոշ գործիքային մեթոդներ, որոնք հնարավոր են դարձնում արագ և բավարար ճշտությամբ որոշել տվյալ բաղադրամասի պարունակությունը:

Կատեգորիա:Քիմիա