'''Պետրոս II Ալեքսեևիչ''' ({{lang-ru|Пётр II Алексеевич}}, [[1715]]թ. [[հոկտեմբերի 12]] (նոր տոմարով`տոմարով՝ [[հոկտեմբերի 23]]) - [[1730]]թ. [[հունվարի 19]] (նոր տոմարով`տոմարով՝ [[հունվարի 30]]) ), [[Ռուսաստանի կայսրերի ցանկ|Ռուսաստանի կայսր]] 1727թ. մայիսի 17-ից, հաջորդել է [[Եկատերինա I]]-ին։ [[Պետրոս I]]-ի թոռը, արքայազն [[Ալեքսեյ Պետրովիչ]]ի և գերմանացի իշխանուհի Սոֆիա-Շառլոտա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտերսի որդին, Ռոմանովների արքայական տան արական սեռի վերջին ներկայացուցիչը։ Մահացել է ծաղկախտից 14 տարեկան հասակում։ Չի հասցրել ցուցաբերել հետաքրքրություն պետական գործերի նկատմամբ և ինքնուրույն գրեթե չի կառավարել։ Իրական իշխանությունը գտնվել է Գերագույն գաղտնի խորհրդի և հատկապես կայսրի ֆավորիտներ`ֆավորիտներ՝ [[Ալեքսանդր Մենշիկով]]ի, այնուհետև`այնուհետև՝ Դոլգորուկովների ձեռքերում։