«Ողիմպիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Այլ|Օլիմպիա}}
'''Ողիմպիա''' ('''Օլիմպիա''', հայկական աղբյուրներում ([[Բյուզանդ]], [[Խորենացի]]) `՝ '''Ողոմպի''', ծննդյան թվականն՝ անհայտ- IV դարի 60-ական թթ. սկիզբ), Հայոց [[Արշակ Բ]] արքայի երկրորդ կինը։ Ողիմպիան հռոմեական բարձրաստիճան պաշտոնյա Ֆլավիուս Աբլաբիուսի դուստրն էր, նշանված էր Հռոմի կայսր Կոստանսի (323 - 350) հետ՝ նախքան վերջինիս մահը։ Հռոմեացի պատմաբան [[Ամմիանուս Մարցելինուս]]ի հաղորդմամբ, 360 թվականին կայսր Կոնստանդ II-ը, Հայոց Արշակ Բ արքայի հետ դաշինքն ամրացնելու նպատակով նրան կնության է տվել Ողիմպիային<ref>Ամմիանուս Մարցելինուս, XX, 11, 3:</ref>։ Ըստ հայ պատմիչ [[Փավստոս Բյուզանդ]]ի, Ողիմպիան թունավորվել է Արշակ Բ առաջին կնոջ՝ [[Փառանձեմ]]ի կողմից. <blockquote>«Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում դեղերով նրան սպանելու. բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, նամանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրը և խմում էր նրանց մեկնած գինին։ ...Անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին..., որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ ...Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն` հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց»<ref>Փավստոս Բյուզաանդ, Հայոց պատմություն, Երևան, 1968, էջ 174:</ref>։
</blockquote>
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ողիմպիա» էջից