«Գեղարքունիք (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
Գեղարքունիք գավառը գրավում էր [[Գեղամա լիճ|Գեղամա լճի]] ([[Սևանա լիճ]]) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր [[Սոդք]] գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը` հարավ-արևելյան։ Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչել են նաև [[Գեղամա երկիր]]։
 
Ավանդությունը Գեղարքունիք անունը կապում է ավանդական [[Գեղամ]]ի անվան հետ։
 
Սևանա լիճը մեծ մասով պատկանում էր Գեղարքունիք գավառին։
 
Գեղամա երկրի քաղաքական վիճակի մասին արժանահավատ վկայություններն սկսում են 8-րդ դարից, երբ հայ ժողովուրդը նվաճում էր քաղաքական անկախություն, այդ երկիրը միացվում է [[Բագրատունիներ]]ի կենտրոնական իշխանությանը։
 
Սելջուկների տիրապետությունը Գեղամա երկրում կարճատև եղավ։ Հայ-վրացական միացյալ զորքերը` [[Զաքարյաններ|Զաքարյան]] զորավարների գլխավորությամբ, Գեղամա երկիրը 12-րդ դարի վերջերին մաքրում են սելջուկներից։ Այստեղ իրենց իշխանությունն են հաստատում Զաքարյանները և նրանց ազգական [[Դոփյաններ]]ը։