«Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, [[File: → [[Պատկեր: oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Matteos II.jpg|մինի|Մատթևոս Բ]]
'''Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի''' (ավազանի անունը՝ Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան, 22 փետրվարի 1845թ., [[Կ. Պոլիս]] – 11 դեկտեմբերի 1910թ., [[Էջմիածին]]), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1908 թվականից։ Հաջորդել է [[Մկրտիչ Ա Վանեցի|Մկրտիչ Ա Վանեցուն]] (Խրիմյան Հայրիկ), նախորդել՝ [[Գևորգ Ե Սուրենյանց]]ին։ Ձեռնադրվել է սարկավագ 1864 թվականին, վարդապետ՝ 1869 թվականին՝ եղել է Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը։ 1872 թ. մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր, 1873 թ. ստացել ծայրագույն վարդապետի աստիճան, 1876 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1886–90 թթ.՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ։ 1894թ. ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք որպես '''Մատթևոս Գ Իզմիրլյան''':։ Իր հաստատակամության, Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պայքարի, 1894–96-ի հայկական կոտորածների դեմ բողոքի ձայնը բարձրացնելու համար ստացել է «Երկաթյա պատրիարք» անունը։ Օսմանյան իշխանությունները 1896թ. նրան պաշտոնաթող են անում և աքսորում [[Երուսաղեմ]]:։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և վերընտրվել պատրիարք, իսկ կարճ ժամանակ անց ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
 
1881-ին [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]] լույս է տեսել նրա «Հայրապետություն Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցվո և Աղթամար ու Սիս» ծավալուն աշխատությունը, բաղկացած մոտ 1300 էջից։ 1911-ին [[Կահիրե]]ում լույս է տեսել նրա «Նամականին»։