«Գրիգոր Նյուսացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: : → ։ (4), ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Կյանքը ==
Ծնվել է [[Կապադովկիա]]յի [[Նեոկեսարիա]] քաղաքում շուրջ 335 թ. հույն մեծահարուստ և ազնվական ընտանիքում, որն աչքի էր ընկնում իր աստվածապաշտությամբ։ Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում`ամուսնանում՝ դառնալով երկու զավակների հայր։
365թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ`անապատ՝ զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ։ 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ<ref>[http://araratian-tem.am/media/Ekl%20Grigor%20N.pdf Գրիգոր Նյուսացի, Մեկնություն Ժողովողի, Էջմիածին, 2007, էջ 6]</ref> Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս։ Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական [[Վաղես]] կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո։ 378թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը`երկը՝ «Վեցօրեայքը»:։
 
379 թ. մասնակցում է Անտիոքի եկեղեցական ժողովին, որը դատապարտում է միլեթիանական աղանդը։ Իր կամքին հակառակ նշանակվում է Սեբաստիա քաղաքի [[միտրոպոլիտ]] և ուղարկվում Պաղեստին և Արաբիա՝ աղանդների դեմ պայքարելու նպատակով։
 
Մասնակցել է 381թ. Կ.Պոլսի երկրորդ տիեզերական ժողովին։ Մայրաքաղաքում Գրիգորը ձեռք է բերում հեղինակավոր աստվածաբանի և քարոզիչի համբավ, կայսերական հրովարտակով նրա անունը ներառվում է այն եպիսկոպոսների ցանկի մեջ, որոնց հետ շփումը «պարտադիր է ուղղափառների համար»:։
 
Գրիգոր Նյուսացու կյանքի վերջին տարիների մասին գրեթե ոչինչ չի ավանդված, միայն հայտնի է, որ 394թ. նա ներկա է գտնվել Կ.Պոլսում հրավիրված տեղական նշանակության եկեղեցական ժողովին։
 
== Հայացքները ==
Նյուսացին հայտնի է իբրև մտահայեցող աստվածանան և խորհրդապաշտ հեղինակ, ում միտքը հատկորոշվում է և՛ խորությամբ, և՛ համարձակությամբ։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել [[Որոգինես]]ի աստվածաբանությունը, [[նորպլատոնականություն]]ը և [[Փիլոն Ալեքսանդրացի|Փիլոն Ալեքսանդրացու]] գործերը։ Պատկանել է Սուրբ Գրքի մեկնողական այլաբանական դպրոցին։ Գրիգոր Նյուսացին ունեցել է մի քանի մասնավոր կարծիքներ, որոնք ընդունելի չեն Ընդհանրական Եկեղեցու համար, ինչպես օրինակ`օրինակ՝ դժոխքի ժամանակավոր տանջանքների մասին ուսմունքը, կամ ապոսկատաստիսը (Քրիստոսի Երկրորդ գալստից հետո արդարների և մեղավորների, ինչպես և սատանայի ու դևերի համընդհանուր վերականգնումը)։
 
== Գրվածքները ==
Թեև Գրիգոր Նյուսացին հիմնականում ստեղծագործել է իր կյանքի վերջին տարիներին (380–394թթ)՝ նրա մատենագրական ժառանգությունը բազմազան և հարուստ է։ Թողել է դավանաբանական, մեկնողական, բարոյախրատական գրվածքներ, քարոզներ, նամակներ, ողբեր և այլն։ «Ընդդէմ Եվնոմիոսի» աշխատության մեջ հաստատել է Սուրբ Երրորդության ուղղափառ վարդապետությունը։ Երրորդաբանական տեսությունը շարադրված է «Սուրբ Հոգու մասին» աշխատությունում, «Առ Եւստաթէոս բժիշկ. Յաղագս Սրբոյ Երրորդութեան» թղթում, ճառերում, որոնցից նշանավոր է «Ոչ երեք Աստուածք»-ը և այլ գրվածքներում։ «Հրահանգ քրիստոնէական հաւատքի» գործը հորդոր է ուղղված նորադարձ հեթանոսներին ու հրեաներին, պարունակում է նաև հերետիկոսությանը հակաճառելու եղանակներ։ «Ընդդէմ Ապողինարիոսի» երկում հերքել է Ապողինար Լաոդիկեցու ուսմունքը, իսկ «Ընդդէմ մանիքեցիների» երկում քրիստոնեության տեսանկյունից փորձել է ապացուցել, որ Աստված չարի պատճառ չէ։ «Մարդու արարչագործման մասին» երկասիրության մեջ խոսվում է մարդու մեջ Աստծո պատկերի նախաստեղծ արժանիքների, հոգու ոգեղենության, նրա զորությունների, հարության, մարդու բնության մեջ սողոսկած արատի, դրա ծագման մասին։ Նյուսացու դավանաբանական գլխավոր երկը «Քրիստոնեական»-ն է («Ճառ յաղագս մեծին քրիստոնէականին»), որը հեղինակի ուղղափառ վարդապետության ամփոփումն է։ Նյուսացու գրչին են պատկանում նաև Աստվածաշնչի մեկնություններ, որոնք հիմնականում այլաբանական խորհրդածություններ են։ Հեղինակել է նաև ծիսապաշտական քարոզներ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության, Զատկի և Հարության, Համբարձման, Հոգեգալստյան տոներին, գրել բարոյախրատական բնույթի ճառեր, ներբողներ, դամբանականներ, խրատներ, նամակներ<ref>«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 244:</ref>:։
 
== Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա ==
Նյուսացին եղել է Հայ եկեղեցու սիրված և ընդունված հայրապետներից։ Նրա գործերի զգալի մասը հայերեն է թարգմանվել V-VIII դդ. («Առ այնոսիկ որք ասեն, եթէ մեծ է Հայր քան զՈրդի», «Մեկնութիւն Ժողովողի», «Խաւսք յինն երանութիւնսն», «Ի Հայր մեր որ յերկինսն», «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւնն», «Յաղագս կուսութեան», «Յաղագս Երգոյ երգոցս», «Բան խոստովանութեան հաւատոյ» և այլ աշխատությունները)՝ լայն ճանաչում գտնելով և լայնորեն օգտագործվելով միջնադարյան հայ վարդապետանոցներում<ref>«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 245:</ref>:։
 
== Ծանոթագրություններ ==