«Բազմավեպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ նյութեր «Բազմավեպ» հանդես հոդվածից
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''«Բազմավեպ»''' (դասական ուղղագրությամբ`ուղղագրությամբ՝ «Բազմավէպ»), [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես։ Լույս է տեսնում 1843 թ-ից [[Վենետիկ]]ի [[Սուրբ Ղազար Կղզի|Սբ Ղազար կղզում]]:։ Համարվում է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։ Հանդեսի հիմնադիր-խմբագիրը [[Գաբրիել Այվազովսկի]]ն է (ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես Այվազովսկու]] եղբայրը, ով ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843թ. հիմնում է «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով [[Ղուկաս Ինճիճյան|Հ. Ղուկաս Ինճիճյանի]] հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։
 
«Տարեգրութիւնքը» լույս էր տեսել 1799-ից մինչև 1802-ը. այն աշխարհաբարով հաղորդում էր հետաքրքիր տեղեկություններ ժամանակի քաղաքական դեպքերի, պատերազմների, գյուտերի մասին՝ ավանդելով միանգամայն կյանքի համար ծանոթություններ։ Հրատարակվում էր ամեն տարվա վերջին՝ իբրև թե ամփոփելով տարվա քաղաքական, եկեղեցական և գիտական կյանքը։ Առաջին համարը լույս է տեսել 1800 թ-ին։ Այն մեծապես գնահատելի գործ էր ժամանակի համար, քանի որ առաջին անգամ աշխարհաբարով լույս տեսնող լրագրի հիմքը դրեց ազգի մեջ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բազմավեպ» էջից