«Հադրիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 5.
85 թվականին Հադրիանոսը կորցնում է իր հորը, և նրա խնամակալն է դառնում իր ազգակից՝ ապագա կայսր [[Տրայանոս]]ը։ Որպես կայսր, նա հաջորդեց [[Տրայանոս]]ին, վերջինիս մահից հետո, թեև Տրայանոսը նրան պաշտոնապես ժառանգ չէր հայտարարել։ Ծառայել է բանակում, Տրայանոսի հետ մասնակցել է Դակիական պատերազմներում։ 114 թ. նշանակվել է Ասորիքի կուսակալ։ 117 թ. Տրայանոսը, որը չուներ երեխա, որդեգրել է Հադրիանոսին։ Դառնալով կայսր Հադրիանոսը շարունակեց իր նախորդի քաղաքականությունը։ Պահպանելով Սենատի հետ բարեկամական հարաբերությունները նա միևնույն ժամանակ ստեղծելով պետական պաշտոնյաների խավ, որը համալրվում էր հեծյալների դասից։
 
Հանրային կառավարման գործերի նկատմամբ Հադրիանոսի անկեղծ մտահոգությունը հաստատվում է նրանով, որ իր գահակալության ժամանակաշրջանի մեծ մասը (մինչև 131 թ.) նա անցկացրել է Հռոմից դուրս՝ շրջելով Կայսրության զանազան նահանգներում։ Նա ճանապարհորդել է արևմտյան նահանգներով 121-123թթ. և Արևելք`Արևելք՝ 123-127 և 128-131թթ.։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա ամրացրեց սահմանային պաշպանական կառույցները, կազմակերպեց ճարտարապետական նշանավոր շինությունների կառուցումը և, որպես հայտնի հունասեր, կազմակերպեց [[Պանհելլենիոն]]ը՝ համահունական կազմակերպություն, որը ներառում էր բոլոր հունական նահանգները։ [[134]]թ. Ադրիանոսը դյուրությամբ ճնշեց [[հրեաներ]]ի խռովությունը [[Պաղեստին]]ում, երկրից արտաքսեց [[Հուդա]]յի հրեաներին և ամրապնդեց Հռոմի իշխանությունն այնտեղ։ Ադրիանոսի իշխանության տարիներին արգելվեց [[Քրիստոնեություն|քրիստոնյաների]] հալածանքը։ Հադրիանոսի հրամանով շուրջ 121-122թթ. Բրիտանիայի հյուսիսում՝ Սոլուեյ-Ֆերտ ծովախորշի և Թեյն գետի միջև եռակի պատ է կառուցվել, որը կոչված էր պաշտպանել երկիրը հյուսիսից հարձակումներից։ Այս կառույցը, որի մնացորդները պահպանվել են մինչև մեր օրերը, կոչվում է «Հադրիանոսի պատնեշ»։
 
Հադրիանոսը հրաժարվեց Տրայանոսի արևելյան նվաճումներից՝ նահանջելով Միջագետքից և թույլ տալով վերականգնել Մեծ Հայքի թագավորությունը։ Ադրիանոսը վարում էր ավելի խաղաղասեր քաղաքականություն, քան իր նախորդը, և կայսր հռչակվելուց անմիջապես հետո իր առաջին քայլն է եղել դուրս հանել հռոմեական զորքերը ապստամբած [[Հայաստան]]ից և ճանաչել Հայաստանի անկախությունը, որտեղ ազատագրական պայքարը սկսել էր [[116]]-ին և հաղթանակն անհուսալի էր դարձել հռոմեացիների համար։ [[117]]-ին [[Վաղարշ Ա]] հռչակվեց անկախ Հայաստանի արքա։ Նմանապես, Ադրիանոսը դուրս քաշեց զորքերը [[Ասորիք]]ից և [[Միջագետք]]ից։