«Կոմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կոմա,''' կոմատոզ վիճակ, կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որը բնորոշվում է գիտակցության կորստով, ար...»:
 
Տող 1.
'''Կոմա,''' կոմատոզ վիճակ, կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որը բնորոշվում է գիտակցության կորստով, արտաքին գրգիռների հանդեպ ռեակցիայի թուլացմամբ կամ բացակայությամբ, ռեֆլեքսների մարմամբ մինչև լրիվ անհետանալը, շնչառության խորության և հաճախականության, ջերմակարգավորման խանգարմամբ, անոթային տոնուսի փոփոխություններով, պուլսի դանդաղեցմամբ կամ հաճախացմամբ: Կոման զարգանում է գլխուղեղի կեղևի լրիվ արգելակման պայմաններում, որի պատճառներն են՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումները, գլխի վնասվածքները, բորբոքումները ([[էնցեֆալիտ]], [[մենինգիտ]], [[մալարիա]]), ինչպես նաև թունավորումները (բարբիտուրատներով, ածխածնի օքսիդով և այլն), շաքարային հիվանդությունը, միզարյունությունը, լյարդի բորբոքումը: Կոմաի ժամանակ նյարդային հյուսվածքում առաջանում են թթվահիմնային հավասարակշռության խանգարումներ, թթվածնային քաղց, իոնային փոխանակության խանգարումներ և նյարդային հյուսվածքի էներգետիկական քաղց:
''Բուժումը,'' պատճառի վերացում, թթվահիմնային հավասարակշռության և շնչառության վերականգնում, պայքար թթվածնային քաղցի դեմ:
[[Կատեգորիա:կենսաբանությունՄարդկային հիվանդության ախտանիշներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոմա» էջից