«Կոնդենսատոր (այլ կիրառումներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Կոնդենսատոր (լատ. condenso —խտացնել), 1. ջերմատեխնիկայում,ապարատ, որն իրականացնում է նյութի անցումը գա...»:
 
No edit summary
Տող 1.
[[File:Lednička Zanussi ZRA 319 SW, celkový pohled na zadní část.JPG|thumb|220x220px]]
Կոնդենսատոր (լատ. condenso —խտացնել), 1. ջերմատեխնիկայում,ապարատ, որն իրականացնում է նյութի անցումը գազային (գոլորշի) վիճակից հեղուկ կամ բյուրեղային վիճակի: Կիրառվում է քիմիական տեխնոլոգիայում, ջերմային և սառնարանային տեղակայանքներում՝ աշխատած նյութի կոնդենսացման համար և այլն: Շոգետուրբինի տեղակայանքներում կոնդենսատորի շնորհիվ շարժիչի ելքում ստացվում է մթնոլորտայինից զգալի ցածր ճնշում՝ տուրբինում աշխատած շոգին ջրով հովացնելու միջոցով: Հովացնող ջուրը շարժվում է կոնդենսատորի պողպատե իրանում տեղադրված արույրե խողովակներով (մակերեվութային կոնդենսատոր) կամ անմիջապես խառնվում է կոնդենսացվող գոլորշուն (խառնման տիպի կոնդենսատոր): 2. էլեկտրական սարք՝ կազմված երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք բաժանված են դիէլեկտրիկով, վերջինիս հաստությունը շրջադիրների չափերի համեմատ փոքր է: Կիրառվում է թույլ հոսանքի և ուժային էլեկտրական շղթաներում, որպես կենտրոնացված էլեկտրական ունակություն: Կախված դիէլեկտրիկի տիպից, շրջադիրների նյութից, կոնստրուկտիվ կատարումից՝ տարբերում են՝ թղթի, օդային, խեցե, թաղանթային, էլեկտրոլիտիկ և այլ կոնդենսատորներ: