«Կեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում, ոճակական ուղղումներ, ուղղագրական, կետադրություն, ճշտումներ
 
No edit summary
Տող 1.
'''Կեր''', խարեր, բուսական և կենդանական, ինչպես նաև հանքային ծագումով արտադրանքներ, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման համար: Առավել տարածված են բուսական կերերը (կանաչ, կոպիտ, սիլոսային կերեր, արմատապտուղներ,հացահատիկային մնացորդներ և այլն): Ըստ
քիմիական բաղադրության և կենդանու օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ներգործության` կերերը լինում են ծավալային (1 կգ պարունակում է 0,5 կգ- ից ոչ ավելի մարսելի սննդանյութեր կամ 0,65 կերային միավոր), խտացրած (1 կգ-ում [[սննդանյութեր]]ը 0,5 կգ- ից ավելի են) տիպերի: Առաջիններից են ՝ կոպիտ և հյութալի կերերը, [[օսլա]]յի, [[շաքարի ճակնդեղ]]ի Անի ջրախառն արտադրական մնացորդները: Կենդանական կերեր են անարատ և զտած կաթը, ձկան, մսաոսկրային, արյան ալյուրները և այլն, պարունակում են մեծ քանակությամբ լիարժեք [[պրոտեին]], հարուստ են հանքային նյութերով և [[վիտամին]]ներով: Օգտագործվում են բոլոր կենդանիների մատղաշների, ինչպես նաև սեռահասուն խոզերի, թռչունների և մորթատու գազանների կերակրման համար: Հանքային կերերից առավել գործածական են [[կերակրի աղ]]ը, [[կիր]]ը, [[ոսկրալյուր]]ը, [[կերային ֆոսֆատներ]]ը, [[կարբամիդ]]ը (միզանյութ), ազոտ պարունակող նյութերը և այլն: Համակցված կերերը
պատրաստում են տարբեր տեսակի կերերից: Արտադրվում են նաև զանազան կերախառնուրդներ, [[կաթի փոխարինիչներ]]: Խոզերի կերակրման համար կարելի է օգտագործել նաև խոհանոցային մնացորդները: Կերերի սննդարարությունը կախված է դրանց քիմիական բաղադրությունից, սննդանյութերի մարսելիության աստիճանից, հանքային նյութերի և վիտամինների առկայությունից: Կերի որակի վրա ազդում են պրոտեինի քանակը, լիարժեքությունը և մարսելիությունը: Պրոտեինով հարուստ են [[լոբազգիներ]]ը, [[քուսպ]]ը, արոտավայրի մատղաշ խոտը, կենդանական ծագումով կերերը, իսկ աղքատ են ծղոտը, [[արմատապալարապտուղներ]]ը, չոր [[ժոմ]]ը և այլն: Կերի կազմը և սննդարարությունը կախված է խոտաբույսերի աճեցման պայմաններից, տեսակից և պահպանումից: Կերի սննդարարությունը և որակը որոշվում են անալիզով, իսկ տնտեսություններում՝ արտաքին հատկանիշներով (գույն, հոտ, ձև և այլն): Կերի պահանջվող բաղադրությունը, սննդարարությունը և արտաքին հատկանիշները սահմանվում են [[ԳՈՍՏ]]-ով: Կերի պահպանման ժամկետները երկարացնելու և մատակարարումը մեքենայացնելու համար կիրառվում են կոնսերվացման, հատիկավորման և բրիկետավորման տարբեր ձևեր: Գործնականում կերի օգտագործման համար ըստ կենդանու տեսակի մշակված են հատուկ աղյուսակներ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կեր» էջից