«Կանխարգելում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կանխարգելում''', պրոֆիլակտիկա, առողջության ամրապնդան, հիվանդությունների նախազգուշացման և վերաց...»:
 
No edit summary
Տող 1.
'''Կանխարգելում''', պրոֆիլակտիկա, առողջության ամրապնդան, հիվանդությունների նախազգուշացման և վերացման նպատակով կատարվող միջոցառումների ամբողջություն: Տարբերում են անհատական և հասարակական կանխարգելում: Անհատական կանխարգելումը ընդգրկում Է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը կենցաղում և արտադրության մեջ, հասարակականը՝ կոլեկտիվի առողջության պահպանման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ամբողշ համակարգը: ժամանակակից կանխարգելման հասկացությունն ընդգրկում Է պետական, հասարակական և բժշկական կոմպլեքս միջոցառումներ, որոնց նպատակն Է վերացնել մարդկանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնները և ապահովել անհատի ֆիզիկական ու հոգեկան կարողությունների բազմակողմանի զարգացումը: Հասարակական կանխարգելման իրականացումը պահանջում Է օրենսդրական միջոցառումներ, նյութական զգալի ներդրումներ և պետական, բժշկական, արտադրական մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեություն:Խորհրդային առողջապահության կանխարգելիչ գործունեությունը աշխատանքներում պայմանավորված Էր, ամենից առաջ, սանիտարահամաճարակագիտական ծառայությամբ:
 
Հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր են բնակչության առողջ խմբերի ([[երեխաներ]], [[դեռահասներ]], [[հղիներ]], արտադրակն ձեռնարկությունների բանվորներ) դիսպանսերացումը և բժշկական մասնագիտական ստուգումները, որոնք իրագործվում են պլանային ձևով: Առողջապահական մարմինների և բժշկական անձնակազմի կանխարգելիչ գործունեության մասն Է կազմում նաև սանիտարալուսավորական աշխատանքը:
{{ՀՍՀ}} [[Կատեգորիա:Առողջապահություն]]