«Կլավիկորդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hillclavichord.jpg|մինի|1977 թ․ կլավիկորդ]]
'''Կլավիկորդ''' (ուշ լատիներենից` ''clavichordium'', {{lang-la|clavis}} — «բանալի» և {{lang-el|chordium}} - «լար»), ստեղնալարային հարվածային [[երաժշտական գործիք]]: Առաջին հիշատակությունն այս երաժշտական գործիքի մասին եկել է դեռևս [[15-րդ դար]]ից, իսկ հնագույն պատկերը` [[16-րդ դար]]ից: Տարածված էր [[եվրոպական երկրներ]]ում: Սովորաբար ունի քառանկյուն երկարավուն տուփի ձև, ստեղնաշարին (երկայնական պատերից մեկի վրա) զուգահեռ ձգված են միևնույն երկարության [[լար]]եր, որոնք հնչում են ստեղների ծայրերին ամրացված մետաղե բարակ թեթիկների` [[տանգենտ]]ների հարվածից: Լարին հարվածելու տեղով է պայմանավորված հնչյունի բարձրությունը:
 
Հին կլավիկորդը եղել է [[դիատոնիկ]], [[դիապազոն]]ը` 3-3,5 օկտավա: 16-րդ դարում երևան են եկել քրոմատիկ լարվածքի կլավիկորդներ: 18-րդ դարի սկզբին [[օկտավա]]ների թիվը հասավ 5-ի: 19-րդ դարի սկզբին իր տեղը զիջել է [[դաշնամուր]]ին:
 
{{ՎՊԵ|Clavichords}}
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ]]