«Ֆերդինանդ VII»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Francisco de Goya y Lucientes 070.jpg|աջից|thumb|130 px|Ֆերդինանդ VII, [[Ֆրանցիսկո Գոյա]]յի նկար]]
'''Ֆերդինանդ VII''' ({{lang-es|Fernando VII}}; [[հոկտեմբերի 14]], [[1784]], [[Մադրիդ]] - [[սեպտեմբերի 29]], [[1833]], Մադրիդ), [[Իսպանիա]]յի թագավոր 1808 թ. և 1814-33 թթ։ Թագավոր է դարձել 1808 թվականի մարտի 19-ին, ապստամբած ժողովրդի կողմից ժամիշխան Գոդոյին տապալելուց և իր հոր` Կարլոս IV-ի հրաժարականից հետո։
 
[[Նապոլեոն I]]-ը, որի զորքերը զավթել Էին Իսպանիան, օգտվելով թագավորական ընտանիքի անմիաբանությունից, Ֆերդինանդ VII-ին հարկադրել է հրաժարվել գահից (1808) և Իսպանիայի գահ բարձրացրել իր եղբորը՝ [[Ժոզեֆ Բոնապարտ]]ին։ 1808-1814 թթ. ապրել է [[Ֆրանսիա]]յում։ Ֆրանսիական տիրապետության անկումից հետո, 1814 թ. վերադարձել է Իսպանիա։ Իրեն շրջապատելով կամարիլիայով, վերացրել է 1808-14 թթ. իսպանական հեղափոխության նվաճումները։ 1820 թվականից սկսված նոր հեղափոխության պայմաններում, հարկադրված ընդունել է 1812 թ. արմատական սահմանադրությունը, միաժամանակ գլխավորել հակահեղափոխությունը։