«Կախարդուհու առաքման ծառայությունը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (45) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (45) oգտվելով ԱՎԲ
Տող 30.
| թրեյլեր =
}}
{{Nihongo|'''Քիքիի առաքման ծառայությունը'''|魔女の宅急便|Մաջոնո Թաքքյուբին| թարգմանվել է որպես «Կախարդուհու առաքման ծառայությունը»}} [[1989]] թվականին ստեղծված [[անիմե]] է, որ գրվել, պրոդյուսվել ու ռեժիսորվել է [[Հայաո Միյաձակի]]ի կողմից։ Անիմեն հիմնված է մանկագիր [[Էյքո Քադոնո]]յի համանուն [[նովել]]ի վրա։ Անիմեն պատմում է երիտասադ կախարդուհու՝ Քիքիի պատմությունը, ով մի ամբողջ տարի պիտի քաղաքում ինքնուրույն ապրի ու իր կախարդանքը օգտագործի գումար վաստակելու համար։
 
Ըստ [[Հայաո Միյաձակի|Միյաձակի]]ի, ֆիլմն անդրադառնում է պատանիների անկախության ու վստահության խնդրին։
 
[[Ֆիլմ]]ը լույս է տեսել [[1989]] թվականի [[հուլիսի 22]]–ին ու շահել է Animage Anime Grand Prix մրցանակը։ Դա առաջին ֆիլմն էր, որ [[Գիբլի]] ընկերությունը թողարկել է [[Ուոլտ Դիսնեյ]] ընկերության հետ համագործակցության շրջանակներում։ [[Ուոլտ Դիսնեյ]] ընկերությունը [[1997]] թվականին թողարկեց [[անիմե]]ի [[անգլերեն]] կրկնօրինակումը, որին հասարակությունը ծանոթացավ [[Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներում]] [[Սիեթլ]]ի Միջազգային Կինո Փառատոնի շրջանակներում, [[1998]] թվականին [[մայիսի 23]]–ին, իսկ ազատ վարձութում հայտնվեց [[Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]–ում ու [[Կանադա]]յում [[1998]] թվականի [[սեպտեմբերի 1]]-ին։
 
== Սյուժե ==
 
[[Քիքի]]ն մոր հետ ապրող 13-ամյա երիտասարդ կախարդուհի է։ Ավանդաբար, բոլոր 13-ամյա վհուկներն մի տարի միայնակ են ապրում։ Մի օր էլ Քիքին է իր լավագույն ընկերոջ՝ Ջիջի անունով շատախոս սև կատվի հետ լքում քաղաքը։
 
Քիքին բնակություն է հաստատում ծովափնյա Քորիքո քաղաքում։ Դժվար սկսելով, նա շուտով ընկերներ ու ապրելու վայր է գտնում։ Բայց երիտասարդ կախարդուհին նաև կբացահայտի, որ ավելի վրա թռնելուց բացի ոչինչ անել չի կարողանում։ Գոյատևելու համար Քիքին սկսում է Օսոնո ու Ֆուքուո ամուսինների նպարեղենի խանութում առաքիչ աշխատել։
 
Քորիքոյում ապրելով, Քիքին առճակատվում է դեռահասական խնդիրների ու անհանգստությունների հետ։ Քիքին հետապնդում է Թոմբոն, ավիացիայով ապրող տեղացի տղան։ Թոմբոն ոչ միայն հիանում է Քիքիի թռչելու կարողությամբ, այլև համակրում նրան՝ որպես աղջկա։ Ի վերջո, Քիքիի սիրտը հալվում է, բայց Թոմբոյի ընկերներից մեկի հետ հանդիպումից հետո, ում Քիքին ավելի վաղ հանդիպել էր, երիտասարդ վհուկը կրկին կորցնում է վստահությունն ինքն իր նկատմամբ ու [[Ընկճախտային համախտանիշ|ընկճախտ]] է ապրում, ինչի պատճառով կորցնում է թռնելու ու Ջիջիի հետ խոսելու ունակությունը։ Բարեբախտաբար, Քիքիի ընկերներից մեկը՝ նկարչուհի Ուրսուլան, հրավիրում է Քիքիին ապրելու իր անտառային տնակում, որտեղ նա ախտորոշում է Քիքիի ճգնաժամը որպես ստեղծագործական։
 
Նոր, անկախ կյանքի հետ կապված հուսահատության պատճառով Քիքին կորցնում է իր լավատեսությունը։ Հիմա պիտի նոր նպատակ գտնի՝ կորցրածը ետ բերելու համար։
 
Վերականգնելով իր ոգին, Քիքին քաղաք է վերադառնում։ Իր հաճախորդներից մեկին այցելելիս, Քիքին հեռուստատեսությամբ ավիապատահարի է ականատես լինում։ Քամու ուժեղ ու հանկարծակի պոռթկումից Թոմբոն օդ է նետվում։ Կամքի ուժով Քիքին վերականգնում է թռչելու կարողությունն ու, փողոց մաքրող ավելն ճանկելով, թռնում է դեպի պատահարի վայրը։ Շուտով Քիքիին հաջողվում էվերականգնել իր ոցջ ուժն ու փրկել Թոմբոյին։
 
Վերջում Քիքին ծնողներին նամակ է գրում ու հայտնում Քորիքոյում բնակվելու որոշման մասին։
Տող 80.
|}
 
'''[[Քիքի]]ն''' ({{lang-ja|キキ}}) պրակտիկայի համար մի տարով հայրենի օջախը լքող տասներեքամյա երիտասարդ աղջիկ է։ Նա կրում է մանուշակագույն շորիկ ու կարմիր ժապավեն։ Որպես վհուկ ակնհայտ կախարդական ունակություններ չունի, միայն իր կատվի՝ Ջիջիի հետ է խոսում ու քիչ թե շատ թռնում ավելի վրա։ Քիքին շատ աշխույժ, անկախ, բայց միաժամանակ ամաչկոտ ու նուրբ աղջիկ է։
 
Աքիքո Հայաշիի առաջին էսքիզներում Քիքին երկար մազերով աղջիկ էր, բայց տեխնիկական պատճառներում ստիպված ընտրել են կարճ մազերով տարբերակը։
 
'''Ջիջի''' ({{lang-ja|ジジ}})` սև կատու է: Քիքին ու Ջիջին կարողանում են իրար հետ խոսել, բայց պարզ չէ, կարողանում է արդյոք կատուն խոսել այլ մարդկանց հետ: Ջիջին շատ զգույշ, երբեմն հեգնող կատու է, ինչն հատկապես լավ է արտահայտված իմպուլսիվ կախարդուհու կողքին:
Տող 94.
== Արտադրություն ==
 
Էյքո Քոդոնոյի համանուն գրքի հիման վրա Ֆուդոշա խումբը դեռ 1987 թվականին էր ցանկնում խումբ ստեղծել, բայց քանի որ [[Հայաո Միյաձակի]]ն այդ ժամանակ զբաղված էր «[[Իմ հարևան Տոտորոն]]», իսկ [[Իսաո Տաքահատա]]ն՝ «[[Լուսատիտիկների գերեզմանոց]]»-ով, «Կախարդուհու առաքման ծառայությունը» հետաձգվում է։
 
Ռեժիսոր դեռ չկար, բայց Միյաձակին հանձն առավ դառնալ [[անիմե]]ի պրոդյուսերը դառնալ։ «[[Իմ հարևան Տոտորոն]]» էլ ավարտին էր մոտենում, այնպես որ Գիբլի ստուդիայի անձնակազմը սկսում է լրջորեն զբաղվել «Կախարդուհու առաքման ծառայությամբ»։ Կերպարների ձևավորումից հետո, գործին միանում են նաև Քացույա Քոնդոն՝ Միյաձակիի գործընկերը, Հիրոշի Օնոն, ով հետագայում կաշխատի այնպիսի ծրագրերի վրա, ինչպիսին Ջին-Րոն, և ում երաշխավորել էր Քազուո Օգան, Միյաձակիի թիմի անդամն էր։
 
Օրիգինալ ճապոնական օփենինգը «Րուջունո Դենգոնն» ({{lang-ja|ルージュの伝言}}) է, իսկ էնդինգը՝ «Բարությամբ փաթաթվածն» ({{lang-ja|やさしさに包まれたなら}}, Յասաշիսա նի Ցուցումարեթա նարա), որոնք երկուսն էլ գրվել են Յումի Մացութոյայի կողմից։