«Էկումենյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (42) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (41), , → , (42) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Էկումենյան շարժումը''' ([[հունարեն]] էյկումեն բառից, նշանակում է ամբողջ [[տիեզերք]]ը, էկումենիկ – տիեզերական),
քրիստոնեական եկեղեցիների միավորման շարժում է։ V դ. Քաղկեդոնի ժողովից հետո սկիզբ առած Ընդհանրական եկեղեցու պառակտումը, XI դ. Հույն և Հռոմի եկեղեցիների բաժանումը, XVI դ. Ռեֆորմացիայի արդյունքում ավետարանական եկեղեցիների սկզբնավորումը, այնուհետև՝ XVIII–XX դդ. նորանոր եկեղեցիների ծնունդը հանգեցրել են քրիստոնեական եկեղեցիների միության գաղափարի փոխադարձ հարգանքի, վստահության, միջեկեղեցական գործակցության հիման վրա։ Էկումենյան շարժման սկզբունքն է՝ նախ լուծել եկեղեցիների միջևառկա տարաձայնությունները և խնդիրները, ապա՝ միավորվել։ Էկումենյան հարաբերությունների ձևավորման առաջին պաշտոնական առաջարկը կատարել է Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարքը։ Նա 1920-ին «Քրիստոսի եկեղեցիներին ամենուրեք» խորագրով մի շրջաբերական գիր է հղել, որտեղ բոլոր քրիստոնյա եկեղեցիներին կոչ է արել հաղթահարել անվստահությունը և զարկ տալ համագործակցությանը՝ անտեսելով դավանական տարաձայնությունները։