«Կնիք»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
[[File:Stempel aus Mexiko und Ekuador Slg Ebnöther.jpg|thumb|Կնիքներ հին Մեքսիկաից և Էկվադորից ]]'''Կնիք''', կոշտ նյութերի (քար, մետաղ, ոսկոր և այլնի) վրա փորագրված [[դրոշմ]]ները, ձուլամայրերը (մատրիցա), դրանց դրոշմվածքը ոսկու, արծաթի, անագի, զմռսի, մոմի, թղթի և այլնի վրա: Կնիքը, իբրև վկայագրի իսկության վավերացման նշան, առաջացել է [[Հին Արևելք]]ում (Շումեր, Եգիպտոս, Ուրարտու և այլուր), ունեցել է գլանի ձև (պատկերներով և արձանագրություններով): Այն գլորել են հում կավից սալիկների վրա՝ փաստաթղթի բովանդակությունը դրոշմելու նպատակով:Միջին դարերում Արևմտյան Եվրոպայի պետություններում, Բյուզանդիայում, Ռուսիայում գործածում էին, այսպես կոչված, կախովի կնիքներ (բուլլա, կոնդակ), որոնք հատուկ ձուլամայրերի միջոցով դրոշմվել են ոսկու («խրիսովուլ»), արծաթի, կապարի, մոմի, զմռսի և այլնի վրա ու ամրացվել փաստաթղթից կախված թելից:
Թեև XIV— XV դդ. կախովի կնիքներն աստիճանաբար փոխարինվեցին մոմի, մազտաքների վրա, ապա նաև ներկանյութերի միջոցով դրոշմվողներով, սակայն առանձին տեղերում (օր. Վատիկանում) պահպանվեցին մինչե XX դ.: Հայաստանի տարածքում հայտնաբերված հնագույն կնիքները վերաբերում են ուրարտ. ժամանակաշրջանին: Կարմիր բլուրից և ուրարտ. այլ հնավայրերից (այդ թվում՝ նաև դամբարաններից) հայտնաբերվել են քարե կոնաձև, սկավառակաձև, գլանաձև փոքր կնիքներ և դրանց դրոշմվածքով առարկաներ ու բուլլաներ: Ուրարտ. կնիքները հաճախ զարդարվել են թևավոր աստվածների, գառնանգղի, օձի, երկգլխանի [[կենդանի|կենդանիների]], սրբազան ծառերի, լուսնի, խաչի և այլ պատկերներով, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ կնիքներն ունեցել են նաև պաշտամունքային նշանակություն, ծառայել են իբրև թալիսմաններ: Վաղ հայկ. և հելլենիստական ժամանակաշրջանների հնավայրերից գտնվել են փոքրասիական և, այսպես կոչված, «հունա-պարսկական» մոտ երկու տասնյակ քարե և ապակե կնիքներ: Քարե (լազուրիտ, սարդիոն
{{ՀՍՀ}}
|