«Ալբումին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
==Ստացումը==
Շիճուկային ալբումինը հիմնականում ստանում են դոնորական արյունից[[արյուն]]ից անջատման միջոցով: Սակայն, ներկայումս ամբողջ աշխարհում դոնորական արյան խիստ պակաս է զգացվում, ինչը կապված է դոնորների թվի փոքրացման և դոնորական արյան նկատմամբ պահանջարկի մեծացման հետ [3,6]: Դոնորական արյունից ստացված ալբումինի կիրառման սահմանափակումները կապված են ոչ միայն նրա բարձր ինքնարժեքի հետ, այլ նաև այն հանգամանքով, որ դրանից ստացված պրեպարատների միջոցով ռեցիպիենտին հնարավոր է ինֆեկցիոն ագենտներ փոխանցել, մասնավորապես իմունային անբավարարության ([[ՄԻԱՎ]]), [[հեպատիտ]]ի և մի շարք այլ [[վիրուսներ]] [8]: Վերոհիշյալի հետ կապված կլինիկական և տնտեսական տեսանկյունից առավել մեծ նշանակություն է ստանում ժամանակակից կենսատեխնոլոգիական եղանակներով ստացված սպիտակուցային պրեպարատների օգտագործումը: Ներկայումս աշխարհում առկա միտումից կարելի է ենթադրել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա արյունից ստացված պրեպարատների աստիճանական փոխարինում ռեկոմբինանտային սպիտակուցային արտադրանքներով: Կենսատեխնոլոգիական ճանապարհով մարդու ռեկոմբինանտային շիճուկային ալբումինի ('''rHSA''') ստացման համար մշակվել են և շարունակվում են աշխատանքները մի շարք արդյունավետ արտադրական եղանակների ստեղծման ուղղությամբ: Այսպես, վերջին տասնամյակներում մշակվել են մարդու արյան շիճուկային ալբումինի ստացման նոր եղանակներ, որոնք հիմնված են Escherichia coli, Kluyveromyces lactis (պատենդ US 6,686,179, 2004 թ), Saccharomyces cerevisiae (պատենդ US 7,045,318, 2006թ), Pichia pastoris միկրոօրրգանիզմների, տրանսգենային կենդանիների և բույսերի միջոցով այդ սպիտակուցի սինթեզի վրա:
 
== Գրականության ցանկ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալբումին» էջից