«Ալբումին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 17 բայտ ,  7 տարի առաջ
 
== Կառուցվածք ==
Մարդու [[արյուն|արյան]] պլազմայի շիճուկային ալբումինը բազմաֆունկցիոնալ, բացասական լիցքավորված, ածխաջրածնային մնացորդ չպարունակող լուծելի սպիտակուց է: Այն կազմված է 585 ամինաթթվային մնացորդ պարունակող շղթայից, որոնցից 35-ը ցիստեինն է, որոնք առաջացնում են դիսուլֆիդային կապեր, կայունացնելով ալբումինի երրորդային կառուցվածքը: HSA-ի մոլեկուլային զանգվածը կազմում է 66,5 կԴա: Ալբումինի կոնֆիգուրացիայում α-պարույրին բաժին է ընկնում 67%, իսկ β-կառուցվածքին` 10%[1,2]: Հետազոտությունների արդյունքները [4] ցույց են տվել, որ արյան շիճուկային ալբումինը կոդավորող գենը օժտված է բարձր պոլիմորֆիզմով և ներկայումս հայտնաբերված են նրա ավելի քան 30 գենետիկական տարբերակներ (ալլոալբումիններ): Առողջ մարկանց արյան պլազմայում HSA-ի կոնցենտրացիան հասնում է մինչև 42±3.5 գ/լ: Յուրաքանչյուր պահի արյան հոսքում շրջանառվում է մոտ 160 գ շիճուկային ալբումին և նրա կիսատրոհման տևողությունը 19-20 օր է [3]:
 
== Ֆունկցիաներ ==
18

edits