«Սարգիս Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+
No edit summary
Տող 2.
 
Ծնվել է [[Գանձակ]] (այժմ` Գյանջա) քաղաքում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Լրագրական գործունեությունը սկսել է 1921-ին, Թիֆլիսում: Հետո փոխադրվել է [[Երևան]], երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-25-ին` «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ: 1925-30-ին` գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-35-ին` «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-դիրեկտորի տեղակալ: Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-49-ին` [[Հայաստանի թատերական թանգարան]]ի դիրեկտոր, միաժամանակ` 1935-37-ին Երևանի թատերական տեխնիկումի դիրեկտոր, 1938-42-ին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր կոնսուլտանտ:
 
1944-47-ին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-49-ին` ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում: 1950-54-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի սեկտորի որպես ավագ գիտաշխատող: 1954-63-ին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարին ու գիտնական քարտուղարն էր: 1963-80-ին եղել է [[Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան]]ի դիրեկտորը: [[1954]]-ին «[[Հովհաննես Աբելյան]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան: 1971-ին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան: [[Ռուսերեն]] լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (Երևան, 1940) գիրքը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է 1980-ին:
 
 
== Ս. Մելիքսեթյանի երկերի մատենագրություն ==