«Սարգիս Մելիքսեթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Սարգիս Մելիքսեթյան''' (1899, սեպտեմբերի 5 - 1980, նոյեմբերի 3) - հայ թատերագետ, գրականագետ, արվեստագ...
 
+
Տող 1.
'''Սարգիս Մելիքսեթյան''' ([[1899]], [[սեպտեմբերի 5]] - [[1980]], [[նոյեմբերի 3]]) - հայ թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից:
 
Ծնվել է [[Գանձակ]] (այժմ` Գյանջա) քաղաքում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Լրագրական գործունեությունը սկսել է 1921-ին, Թիֆլիսում: Հետո փոխադրվել է [[Երևան]], երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-25-ին` «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ: 1925-30-ին` գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-35-ին` «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-դիրեկտորի տեղակալ: Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-49-ին` [[Հայաստանի թատերական թանգարան]]ի դիրեկտոր, միաժամանակ` 1935-37-ին Երևանի թատերական տեխնիկումի դիրեկտոր, 1938-42-ին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր կոնսուլտանտ: